00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քննիչը Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու որոշում է կայացրել

© asparezЛевон Барсегян
Левон Барсегян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քիչ առաջ քննիչը որոշում է կայացրել «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Հարցաքննվել է նաև փորձագետը։

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ավելացնելով, որ կկարճվի նաև քրեական գործի վարույթը։

Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ և ոստիկանությունը նախապատրաստված նյութերն ուղարկել է Շենգավիթի քննչական բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

 

Լրահոս
0