00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա

© Sputnik / David GalstyanАкция протеста в поддержку группировки "Сасна Црер"
Акция протеста в поддержку группировки Сасна Црер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Հավաքվածներից շատերի մոտ առկա է «Ինձ էլ պատանդ վերցրեք» գրությամբ պաստառներ:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հանրահավաքի մասնակիցները որոշեցին, որ պիտի ուղևորվեն Բաղրամյան փողոց։ Որոշումը կայացվեց տեղում։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ արդեն նոր փուլ են սկսում։

«Նախորդ փուլը «Սասնա ծռերի» պահանջների լեգիտիմացումն էր, և ժողովրդի շնորհիվ այդ փուլը անցանք։ Ակնհայտ է, որ մտել ենք քաղաքական փուլ։ Պահանջները հստակ ձևակերպված են։ Երկրորդ փուլի համար ակտիվությունն ավելի մեծ պիտի լինի։ Երկրորդ փուլում պիտի անցնենք կոնկրետ գործողությունների»,- ասաց Մարտիրոսյանը՝ կոչ անելով Հայաստանի և սփյուռքի բոլոր անկյուններում ինքնակազմակերպվել, սկսել քաղաքացիական անհնազանդության քայլեր։

Վալերի Օսիպյանը հանրահավաքի կազմակերպիչների հետ զրույցում հայտնեց, որ երթն անօրինական է, և իրենք արգելելու են, սակայն Մարտիրոսյանն ասաց, որ երթը խաղաղ է լինելու։ Այժմ երթը շարժվում է դեպի Բաղրամյան պողոտա։

Հավաքվածների շարքում է նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների հետ:

Նիկոլ Փաշինյանն «Արմլուր» կայքի հետ զրույցում ասել է, որ թեև այսօր իրեն չհաջողվեց սահմանված ժամկետում անհրաժեշտ թվով ստորագրություններ հավաքել ԱԺ արտահերթ նստաշրջան սկսելու համար, սակայն չբացառեց, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա նման նախաձեռնություն կրկին կցուցաբերի, քանի որ ստորագրահավաքի ժամանակը լրանալուց հետո որոշ պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել միանալ:

Լրահոս
0