ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին:
Հայտարարության համաձայն՝ ահազանգ է եղել նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկությունը չի հաստատվել:
Պաշտպանի աշխատակազմն ահազանգերի հիման վրա իրականացնում են համապատասխան գործողություններ: