00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովուրդը բողոքի նոր ալիք կբարձրացնի

© Асатур ЕсаянцМитинг в Ереване
Митинг в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն իններորդ օրն է` Երևանում լարված իրավիճակ է տիրում, իսկ այդ ֆոնին հասունանում է մտահոգության մեկ այլ պատճառ. վեց օրից լրանում է էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գործողության ժամկետը:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Արդեն ինը օր է` Երևանում բողոքի ցույցեր են անցկացվում։ Պատճառը հուլիսի 17-ին տեղի ունեցած դեպքն է, երբ վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք գործեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք ու պատանդ  վերցրին ոստիկանության ծառայողներին։

Ժողովրդի համբերության բաժակը կարող է լցնել ևս մեկ հանգամանք. օգոստոսի 1-ին ավարտվում է անցյալ տարվա թանկացումից հետո պետության կողմից էլեկտրաէներգիայի վճարների սուբսիդավորումը։ Նշանակում է` գիշերային ժամերի համար գործող 31.85 դրամի փոխարեն և ցերեկային ժամերի համար 41.85 փոխարեն, շարքային սպառողներն օգոստոսի 1-ից վճարելու են համապատասխանաբար 36,2 և 46,2 դրամ։

«Այս իրադարձությունների ֆոնին, հաշվի առնելով ժողովրդի հոգեբանական վիճակը, սակագների հավանական թանկացումը կարող է հերթական բողոքի ալիք բարձրացնել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Համայնք և իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը։

Տնտեսագետները կանխատեսում են, որ այս իրավիճակն ընդհանուր առմամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա, նույնիսկ դրամի արժեզրկման հանգեցնել։

Մկրտչյանը կարծում է, որ միայն կառավարությունը կարող է կանխել բողոքի նոր ալիքը, քանի որ այն ինչ տեղի է ունեցել, հարիր չէ հայ ժողովրդին։

«Ստեղծված իրավիճակում երկու կողմերը պետք է փոխհամաձայնության գան բանակցությունների և զիջումների ճանապարհով», — նշեց Մկրտչյանը։

Փորձագետը կատարվածը սխալ է համարում, սակայն վստահ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի նկատմամբ իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը, պետք է հատուկ որոշում կայացնի և բացառություն անի նրանց համար։

«Չեմ կարծում, որ կանխամտածված է արյուն թափվել (գնդապետի սպանությունը — խմբգ.), և ես ենթադրություններ անելու իրավունք չունեմ, քանի որ ականատես չեմ եղել։ Իշխանությունն իր կողմից պետք է կշռադատի կատարվածը և հասկանա` ինչ է արվել այս տարիների ընթացքում և ինչ բացթողումներ են եղել», — եզրահանգեց Մկրտչյանը։

Հուլիսի 17-ին տեղի ունեցած զինված հարձակման նախաձեռնողները պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վնասվածքներ ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչյա Խոստեղյանը և ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Լրահոս
0