00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոռոմում ցնծություն է՝ Չաուշենց Գևորգը հերոսացած վերադարձել է

© Sputnik / Арменуи МхоянԶինծառայող Գեւորգը վերադառնում է հայրենի գյուղ
Զինծառայող Գեւորգը վերադառնում է հայրենի գյուղ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան պատերազմի քաջերից մեկին՝ Գևորգ Մանուկյանին, հայրենի գյուղում դիմավորեցին հերոսին վայել տոնախմբությամբ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի-Sputnik. Արմենուհի Մխոյան. Ապրիլի 2-ի լուսուդեմին Արցախի սահմանում հակառակորդի ակտիվություն էր նկատվել, որի ժամանակ նրանց ուղղաթիռը՝ մոտենալով սահմանին, սկսել էր հրթիռներ արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

Նկատելով ուղղաթիռը, Գևորգը մի կողմ է դնում ինքնաձիգը ու «Իգլա» կոչվող համակարգը անմիջապես՝ 28 վայրկյանի ընթացքում, բերում է մարտական դիրքի, ընդունում նպաստավոր մեկնարակային դիրք և խոցում հակառակորդի ռազմական ուղղաթիռը: Սխրանքի համար Գևորգը ՀՀ ՊՆ-ն արժանացրել է «Արիության», իսկ ԼՂՀ ՊԲ-ն՝ «Մարտական Խաչ Երկրորդ աստիճանի» շքանշանների:

© Sputnik / Арменуи МхоянՀոռոմ գյուղում դիմավորում են հերոսին
Հոռոմ գյուղում դիմավորում են հերոսին - Sputnik Արմենիա
Հոռոմ գյուղում դիմավորում են հերոսին

Մայրն անկեղծանում է՝ որդու քաջության մասին մի քանի օր անց է իմացել, բայց մոր սիրտը վկայել է՝ ինչ-որ բան է պատահել:

«Այդ օրը շատ վատ զգացողություն ունեի: Գիշերը շատ վատ էի զգում: Առավոտյան չէի կարողանում քայլել ու խոսել: Չէի իմացել, որ հարձակում է եղել, բայց երբ ասացին, որ հակառակորդի ուղղաթիռ է խփվել «Իգլայով», իսկ իմ որդին հենց այդ զենքին էր տիրապետում, արդեն ավելի անհանգստացա: Իր հետ կապ չունեի, ինձ ասում էին՝ ամեն ինչ լավ է: Մի քանի զանգից հետո Գևորգի ընկերներն ասացին՝ Գևորգն է ուղղաթիռը խփել: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե որդիս ինչ է զգացել այդ ժամանակ»-նշեց մայրը՝ ցանկանալով, բոլոր զինվորների ծնողները միայն ուրախության պահեր ապրեն՝ ողջ ու առողջ դիմավորելով իրենց որդիներին:

Հերոս Գևորգին հուլիսի 23-ին դիմավորելու էր եկել ողջ Հոռոմ գյուղը: Մեծ ու փոքր հավաքվել էին Գևորգի հայրական տան մոտ, մեծ սեղան էին գցել և ուրախ երգ ու պարով, քաղցր կենացներով էին դիմավորում Գևորգին:

Որդու արիության մասին համեստաբար էին խոսում ծնողները. հայրը՝ Հովհաննես Մանուկյանը, ասաց՝ «Ես այսօր հորոսի չէ, որ դիմավորում եմ, այլ իմ զինվոր տղային: Թող իր հերոսական քայլը ժողովուրդը գնահատի: Իմ որդին մենակ չէր, իր ընկերների հետ էր՝ 18-20 տարեկան տղաների, որոնք շատ բան ապացուցեցին»:

 

Գևորգը իրեն հերոս չի համարում։ «Ես իմ կատարածը հերոսություն չեմ համարում, այլ պարտք՝ իմ հայրենիքի, ընտանիքի, ազգի հանդեպ: Շքանշաններն էլ պարտավորեցնող են»,- նշեց Գևորգը:

Գևորգին առաջարկություն է եղել շարունակել զինվորական գործը, սակայն այս առաջարկի մասին Գևորգը հետո կմտածի, դեռ նպատակ ունի շարունակելու ուսումը։ ԵՊՀ-ի ուսանողը նախ ցանկանում է լավ պատմաբան դառնալ:

© Sputnik / Арменуи МхоянՀարգանքի տուրք մարտական ընկերոջ հիշատակին
Հարգանքի տուրք մարտական ընկերոջ հիշատակին - Sputnik Արմենիա
Հարգանքի տուրք մարտական ընկերոջ հիշատակին

Հռոմում ուրախությունը բոլորինն էր, նրանց համագյուղացին՝ Չաուշենց Գևորգն է ծառայությունց մեդալներով վերադարձել: Գևորգենց գյուղում շատ վաղուցվանից Չաուշենց ազգ են կոչում, ինչո՞ւ՝ այդպես էլ բացատրություն չգտան, բայց Գևորգի սխրանքից հետո վստահ են՝ ուրեմն քաջությունը արյան մեջ է եղել ու միայն երջանիկ պատահականություն չէ, որ Չաուշենց ազգում էլ Գևորգ է ծնվել, որ գնա ու հայրենի հողը պաշտպանի:

Գևորգը հայրական տուն ոտք դնելուց անմիջապես հետո գնաց գյուղի գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ դարձած իր համագյուղացուն` ՊԲ պայմանագրային զինծառայող Տիգրան Մխիթարի Պողոսյանին (ծնվ. 1992թ.):
Գևորգն ու իր ընկերները մեր հաղթական էջերը գրողներն են:

Լրահոս
0