Ցուցարարներին հանդարտության կոչով դիմեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Ոստիկանները վերադարձան իրենց նախկին դիրքերին, ցուցարարները սկսեցին բարիկադներ կառուցել աղբամաններից։
Բախումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ցուցարարները ցանկացան սնունդ փոխանցել պատանդներին և զինված խմբավորման անդամներին։ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս հարցով դիմել էր ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, ով խոստացել էր քննարկել հարցն ու միանգամից պատասխան տալ։ Սակայն ցուցարարները պահանջեցին արագ պատասխան ու սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։