00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զինված խմբի անդամների ծնողները պահանջում են բաց թողնել իրենց որդիներին

© Sputnik / David GalstyanУсиление кордона на месте захвата здания полка полиции в Ереване
Усиление кордона на месте захвата здания полка полиции в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սասնա ծռեր» խմբի հետ ՊՊԾ գնդի տարածք ներխուժած ու այնտեղ գտնվող երկու երիտասարդների ծնողները լրագրողներին հայտարարեցին, որ իրենց որդիները զինված խմբի հետ կապ չունեն, և պահանջեցին բաց թողնել նրանց: Ասուլիսը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության մամուլի սրահում։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Զինված խմբի հետ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող Էդգար Սողոմոնյանի հայրը չորեքշաբթի մամուլի միջոցով դիմեց «Սասնա ծռեր» խմբի ղեկավարներին, մասնավորապես` Պավել Մանուկյանին` խնդրելով բաց թողնել իր որդուն:

Նա վստահեցրեց, որ Էդգարը տեսողական խնդիրներ ունի, բանակում չի ծառայել, զենք գործածել չգիտի: «Սասնա ծռեր» խմբի հետ, հոր հավաստմամբ, որդին ոչ մի առնչություն չունի:

Սողոմոնյանը 31 տարեկան է, ծնունդով Սպիտակ քաղաքից, մայրը մահացել է երկրաշարժից, նրան մեծացրել է տատը: Սողոմոնյանն աշխատում է Ռուսաստանում, հայրենիք է եկել մի քանի օր առաջ: Տանն ասել է, որ գնում է հանրահավաքի: Հետագա զարգացումների մասին հարազատները տեղյակ են միայն մամուլից:

«Եթե իմ երեխան չի ուզում դուրս գալ, թող ինքն անձամբ ինձ ասի այդ մասին, նոր ես կհավատամ: Ես ուզում եմ գնալ ու տեսնել իրեն: Ես պետք է իմ երեխայի երեսին ասեմ` դու քաղաքականությունից բան չես հասկանում, ինչու՞ ես գնացել»,- ասաց Սողոմոնյանի հայրը:

Իսկ լրագրողների հարցին, թե փորձե՞լ են արդյոք կապվել Էդգարի հետ, նա չցանկացավ պատասխանել:

Նույն խնդրանքն ուներ նաև Գառնիկ Հովակիմյանի մայրը` Մարինե Պապիկյանը: Նա պատմեց, որ Հովակիմյանը բնակվում է ՌԴ-ում, մեկ ամիս առաջ վերադարձել է Հայաստան` անձնագիրը փոխելու նպատակով` ընտանիքը թողնելով ՌԴ-ում: Հուլիսի 16-ի երեկոյան ժամը 20-ին Հովակիմյանը տնից դուրս է եկել`ասելով, որ գնում է հանրահավաքի, ու այլևս չի վերադարձել:

«Հուլիսի 17-ի առավոտյան ժամը 7-ին զանգեցի իրեն, ձայնն արձագանքում էր, ասացի` Գարիկ, որտե՞ղ ես, ասաց` մի հատ շենքի մեջ եմ, ասացի` ի՞նչ շենք է, ասաց` չգիտեմ»,- պատմեց մայրը` հավելելով, որ որդու հետ զրույցից հասկացել է, որ նա ուզում է դուրս գալ շենքից: «Վախեցած էր»,- ասաց մայրը:

Армянские спецназовцы в районе захвата здания полиции в Ереване - Sputnik Արմենիա
Անորոշության 3-րդ լարված գիշերը լուսացավ

Ի դեպ, երկու երիտասարդների ծնողները նշեցին, որ իրենց որդիներն իրար չեն ճանաչել ու որևէ կապ չեն ունեցել: Սակայն Սողոմոնյանի հայրն ասուլիսի ընթացքում նշեց, որ ՊՊԾ գնդի տարածքում Սպիտակից էլի երիտասարդներ կան, որոնց ինքը ճանաչում է: Բայց նրանց անունները հրաժարվեց հրապարակել:

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ մյուսների ծնողները հրաժարվել են մասնակցել ասուլիսին, ուստի նրանց մասին այլ տեղեկություններ չեն հրապարակում:

Հարցին, թե ինչպես են ծնողները հասկացել, որ իրենց որդիները հենց ՊՊԾ շենքում են, ծնողները հստակ պատասխան չտվեցին, բայց պնդեցին, որ համոզված են դրանում: Նրանց փոխարեն պարզաբանումներ ներկայացրեց Ահարոնյանը:

«Մարդիկ ուզում էին դիմել իրենց որդիներին լրատվամիջոցների միջոցով: Մենք ուղղակի տրամադրել ենք հարթակը»,- ասաց Ահարոնյանը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խնբի անդամների հետ։

Լրահոս
0