ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Երեւանի Էրեբունի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի մոտ իրավիճակը գերլարված է։ Ժողովրդի եւ ոստիկանության միջեւ հրմշտոց է սկսվել, այնուհետեւ հնչել են կրակոցներ։
Հավաքվածները կարծել են, թե ոստիկանները վնասազերծման գործողություն են սկսել գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի դեմ։ Այնինչ կրակողը հենց նրանք են եղել։ Զինված խմբի անդամները օդ են կրակել, որպեսզի ոստիկանների ուշադրությունը ժողովրդից շեղեն իրենց վրա։
Հավաքվածները հեռախոսով կապվել Վարուժան Ավետիսյանի հետ: «Մեր վրա հարձակում չի եղել: Մենք ենք օդ կրակել, իսկ եթե ոստիկանները ձեռք բարձրացնեն ձեզ վրա, մենք կկրակենք ոստիկանության վրա», — ասել է նա: