ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են հանգեցնել հայկական արժույթի արժեզրկման, փոխարժեքը կկազմի մեկ դոլարի դիմաց 500 դրամ, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։
«Նման բնույթի ցանկացած դեպք բացասական ազդեցություն է ունենում ֆինանսական և արժութային շուկաների վրա։ Վերջին իրադարձությունները, ամենայն հավանականությամբ, որոշակի ազդեցություն կունենան դրամի փոխարժեքի վրա»,- հաղորդեց Բոստանջյանը։
Նրա խոսքով` տատանումները զգալի չեն լինի։ 2014թ.-ի դեկտեմբերին արժեզրկումից հետո փոխարժեքը կայունացել է և կազմել մեկ դոլարի դիմաց 470 դրամ։
Նա հավելեց, որ Հայաստանի տնտեսության դոլարացման մակարդակը բավականին բարձր է, ուստի Երևանի, Թուրքիայի, Ղազախստանի իրադարձությունները չեն կարող մեծ ազդեցություն ունենալ փոքր ներքին շուկայի վրա։