ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի-Sputnik. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմել է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանին` Երևանում ընթացող գործընթացների մասին քննարկում անցկացնելու առաջարկով, հաղորդում է ArmLur.am-ը։
ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ասել է է, որ ԱԺ նախագահը պատասխանն արդեն տվել է. այս պահին ԱԺ նախագահը խորհրդարանական ձևաչափով քննարկում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դա նաև ավելորդ միջամտություն կլինի ընթացող գործընթացին:
Արսեն Բաբայանը նշել է, որ եթե Ազգային ժողովում որևէ քննարկում լինի, ապա դա կնշանակի միջամտություն քրեական գործին: Բացի այդ, ըստ նրա, քննարկելու թեմա այս պահին չկա։