ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. ԵՄ-ն կարծում է, որ Թուրքիայում պետք է օրենքի գերակայություն լինի, որից հետո միայն հնարավոր կլինի առանց վիզային ռեժիմի հաստատումը։ Այս պահին Գյունտեր Օթինգերը Թուրիքային օրինավոր երկիր չի համարում։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Եվրահանձնակատար Օթինգերը խստորեն քննդատում է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին վերջերս ընդունված օրենքը։ Նա կարծում է, որ այս կերպ թուրքական իշխանությունը ցանկանում է ազատվել իրական ընդդիմադիր դաշտից ու ստեղծում է խոսքի անազատության մթնոլորտ։
Օթինգերը նաև վստահ է, որ Եվրամիության անդամ որևէ երկիր չի կարող մահապատժին կողմնակից լինել։ Նա արդեն տեղյակ է, որ Թուրքիայում պատրաստվում են վերականգնել մահապատիժը։
«Ոչ մի պետություն չի կարող Եվրամիության անդամ դառնալ, եթե այնտեղ առկա է մահապատիժ»,-ասաց նա։
Ըստ այդմ` ԵՄ հանձնակատարը միանշանակ բացառել է Թուրքիայի անդամակցումը 2016 թվականին։