00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալավերդյան. ուժի կիրառումը պետք է բացառել

© Sputnik / Асатур ЕсаянцПервый омбудсмен Армении Лариса Алавердян
Первый омбудсмен Армении Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կիրակի առավոտյան ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբի անդամներն արդեն երեք օր բանակցում են իրավապահ մարմինների հետ, և այդ փաստը Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը դրական է համարում։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Զինված խմբի կողմից ոստիկանության շենքը գրավելուց հետո ներկա լռությունը խոսում է դրական շարժի մասին, կարծում է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Սա քար լռություն չէ, այս լռությունը խոսում է դրական շարժի մասին, և մենք պետք է հուսանք, որ նման իրավիճակներում, երբ ուրիշները չեն կարողանում գտնել իմաստուն, ոչ թե ճիշտ, այլ իմաստուն լուծում, մենք կարող ենք գտնել»,- ասաց Ալավերդյանը։

Նա դրական է համարում այն փաստը, որ զինյալ խումբը բանակցում է, նրա կարծիքով` այդ քայլերը համաձայնության գնալու քայլեր են, ոչ թե դաժան վերաբերմունքի, «մարդասիրական նորմը հոգեհարազատ է այդ մարդկանց»։

«Բանակցությունների արդյունք է, որ պատանդներին բաց են թողնում, նշանակում է, որ մտադրություն կա ոչ թե ծանրացնել արդեն արածը, այլ հակառակը` գնալ որևէ համաձայնության, քանի որ այդ մարդիկ անցել են պատերազմի թոհ ու բոհով»,- նշեց նա։

Ալավերդյանն ընդգծեց, որ մերժում է զինված հարձակման մեթոդը, այդ բոլորը «օտար է, խորթ է մեզ», դա չի բերել և չի բերելու դրական որևէ արդյունք։ Այն, ինչին զինված խումբը ցանկանում է հասնել, սպրինտով չեն հասնում։

«Դա մարաթոն է, և այստեղ երկար շունչ է պետք, երկար համբերություն և անսահման սեր, որը տեղ չի թողնում ատելության համար։ Պետք է սիրես քո ժողովրդին, հարգես քո անցյալը և չանես այն, ինչ չի տանում քեզ դեպի քո խնդիրների լուծում»,- ասաց Ալավերդյանը։

Сотрудник дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Ազատ է արձակվել ևս մեկ պատանդ ոստիկան

Նա մեծ ցավ է ապրում, որ ոստիկան է զոհվել, ու նշեց` զինված խմբի անդամները պետք է հիշեն` եթե ևս մեկ կաթիլ արյուն թափվի, ժողովրդի մեջ նրանք արդարացում չեն ունենալու։
Ալավերդյանը համոզված է, որ կա սթափ ելքը։ Միաժամանակ իշխանությանը կոչ արեց` չդիմել ուժի, այլ օգտագործել բոլոր միջոցները բանակցելու ընթացքում։

«Միջազգային նորմերը և մարդու իրավունքներն ասում են` պետք է սպառել բոլոր հնարավորությունները, չլինի այնպես, որ ունենալով ևս մեկ րոպե և վերջին միջոցը, չես օգտագործել և դիմել ես ուժի։ Ուժի կիրառումը միշտ կա ու կա, բայց դա չի նշանակում ուժ, դա նշանակում է անօգնականություն»,-նշեց նա։

Ալավերդյանը հայտնեց, որ մի խումբ քաղաքացիներ, մտավորականներ առաջարկել են իշխանություններին` իրենց ուժերի ներածին չափով օգնել առանց բռնության և անարյուն հանգուցալուծման հասնելուն, «մեզ ուշադիր լսել են և ասել, որ եթե տեսնեն այդ տարբերակը ընդունելի է, մեզ կզանգեն, մինչ այս պահը մեզ չեն զանգել»։

Նա նշեց, որ պատասխանատվություն կրողները երկու կողմն է` և՛ ներսում, և՛ դրսում գտնվող։

Լրահոս
0