ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում հոսպիտալացվել է 6 տուժած։ Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել, հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր` դրական ընթացով։ Երկուսին էլ վիրահատել են։
Մեկ այլ տուժածի մոտ ախտորոշվել է սրտային անբավարություն։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնությունից հետո նրա վիճակը բավարար է։
Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, մեկը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում, մեկը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և մեկն էլ` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։
Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։