ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի-Sputnik. Ռոման Եկմալյանի ազգականուհին` Լուիզա Խաչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայտնաբերվել է Ռոման Եկմալյանի մարմինը, ով զովել է Նիսի ահաբեկչության ժամանակ։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր օգնել են մեզ մեր փնտրտուքում։ Ցավով պետք է նշեմ` մենք ստացել են վատ նորություններ. իմ հարազատները` Ռոմանն ու Նատալյան մահացել են։ Աղոթենք նրանց ու այն բոլորի համար, ովքեր այլևս չկան սարսափելի ահաբեկչության պատճառով»,-գրել է Լուիզա Խաչյանը։
Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ բելգիաբնակ Ռոման Եկմալյանը կնոջ՝ Նատալյա Օտտոյի հետ, ներկա է գտնվել Նիսում ընթացող տոնախմբությանը: Ահաբեկչության ժամանակ կինը զոհվել էր, իսկ նա` անհետացել։ Պարզվում է ՝ զոհված կինը
Ղազախստանի քաղաքացի է, ազգությամբ ռուս: Ռոման Եկմալյանն էլ ուներ Վրաստանի քաղաքացիություն: Տարիներ շարունակ նրանք ապրել են Բելգիայում:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսի Անգլիական ափին Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությանը մասնակցող մարդիկ ահաբեկչության զոհ են դարձել։ Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Զոհվել է 84 մարդ, վիրավորվել` ավելի քան 200-ը։
Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը դա ահաբեկչություն է որակել։ Թունիսի ներքին գործերի նախարարությունը պարզել է ահաբեկչի անձը, նա 31-ամյա Մոհամեդ Բուհլելն է` երկրի արևելքում գտնվող Մսակեն քաղաքից։