00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը հայտնել է զոհվածի և վիրավորների անունները

© Sputnik / Asatur YesayantsЗаместитель начальника Полиции Армении Унан Погосян.
Заместитель начальника Полиции Армении Унан Погосян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը շարունակում է բանակցությունները Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակում իրականացրած զինված խմբի հետ, սակայն եթե բանակցությունները արդյունք չտան, խումբը վնասազերծվելու է, լրագրողներին ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Կիրակի առավոտյան զինված խումբը գրոհել է Էրեբունու ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա և շարունակում է այնտեղ պատանդ պահել իրավապահ մարմինների աշխատակիցներին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։

Госпиталь «Мурацан» - Sputnik Արմենիա
«Մուրացան» հոսպիտալում ավարտվել է վիրավոր ոստիկանի վիրահատությունը

Նա հայտնեց, որ գրոհի ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը։ Հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ևս մի քանիսը այլ մարմնական վնասվածքներ են ստացել:

«Բանակցությունները շարունակվում են, իրավապահ մարմինները կոչ են անում նրանց հրաժարվել հանցագործ մտադրություններից և հանձնվել։ Եթե մեր հորդորները չլսվեն, մենք ի վիճակի ենք վնասազերծելու նրանց, որովհետև մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում», — նշել է Պողոսյանը։

ՀՀ փոխոստիկանապետն ընդգծել է, որ չեն կորցրել բանակցությունների միջոցով միջադեպը կարգավորելու հույսը և շարունակելու են բանակցել։

Պողոսյանը նաև հայտնեց, որ զինված խումբը պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։ Պատանդների թվում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Իրենց «Սասնա ծռեր» անվանող զինված խումբը կիրակի առավոտյան մուտք է գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք գունդը վերցրել են հսկողության տակ, զինաթափել են այնտեղ եղած ոստիկաններին, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Նրանք պահանջելում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Ազգային անվտանգության աշխատակիցները բանակցություններ են վարում ոստիկանության շենքը գրավողների հետ։ Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները։

Լրահոս
0