ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի իրավապահ մարմինները պատանդներին ազատելու փորձ են նախաձեռնում Երևանում առավոտյան գրոհի ենթարկված ոստիկանության բաժանմունքի մոտ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր են տարել երկու զինվորական զրահամեքենա։
Մեքենաների անցնելուց հետո ճանապարհը նորից փակվեց։ Դեռևս պարզ չէ, թե ինչ է կատարվում ներսում։ Ոստիկանությունը որևէ կերպ չի մեկնաբանում տեղի ունեցածը։
ՀՀ փոխոստիկնապետ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հարցին ի պատասխան` չի հաստատել հատուկ գործողություններ սկսելու մասին լուրերը։