00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում ռազմական ընդվզումների ժամանակագրությունը

© AFP 2024 / SEZAYI ERKENПротесты в Турции
Протесты в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև անցած գիշեր ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձը ձախողվել է, Sputnik-ը որոշել է հիշել բոլոր այն դեպքերը, երբ Թուրքիայում զինվորականները զավթել են իշխանությունը:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի-Sputnik. Թուրքիայում հուլիսի 15-ի երեկոյան կատարվել է պետական հեղաշրջման փորձ, որն արդյունքում ձախողվել է:
Sputnik-ը ներկայացնում է Թուրքիայում վերջին 60 տարիների ընթացքում տեղի ունեցած ռազմական խռովությունների ժամանակագրությունը:

1960 թվական՝ խոսքի ազատություն

© PUBLIC DOMAIN1960 թ.՝ «Խոսքի ազատություն»
Переворот 1960 г.  - Sputnik Արմենիա
1960 թ.՝ «Խոսքի ազատություն»


20-րդ դարի առաջին ռազմական հեղափոխությունը տեղի է ունեցել Թուրքիայում 1960թ-ին: Այդ ժամանակ երկրում իշխում էր Դեմոկրատական կուսակցությունը: 1954թ-ին իշխանություններն օրենք էին ընդունել, որը խստորեն վերահսկում էր անկախ ԶԼՄ-ներին, ինչը բարդացրել է արտասահմանյան մամուլի աշխատանքը: Դրա հետ կապված՝ 1960թ-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի: Բանակը ձերբակալել է կուսակցության անդամներին և դատել նրանց:
1961թ-ի սեպտեմբերին Ադնան Մենդերեսը՝ պաշտոնանկ արված վարչապետը, կախաղան է բարձրացվել: Նրա հետ միասին մահապատժի են ենթարկվել ֆինանսների նախարար Հասան Պոլատկանը և արտգործնախարար Ֆաթին Ռյուշտյու Զորլուն:

1971 թվական՝ սահմանադրական փոփոխություններ

© GETTY IMAGES1971 թվական՝ սահմանադրական փոփոխություններ
12 марта 1971 г. военные под руководством Мамдуха Тагмача отстранили от власти Сулеймана Демиреля  - Sputnik Արմենիա
1971 թվական՝ սահմանադրական փոփոխություններ


Հաջորդ հեղաշրջումը տեղի է ունեցել 1971թ-ին, երբ բանակը ստիպել է պահպանողական վարչապետ Սուլեյման Դեմիրելին հրաժարվել իշխանությունից:
Իշխանության գլուխ անցած տեխնոկրատները սահմանադրության մեջ փոփոխություններ են մտցրել, որոնք բարձրացրել են բանակի դերը քաղաքականության մեջ և սահմանափակել մամուլի ու համալսարանների ազատությունը: Դեմիրելը կարողացել է կոալիցիա ձևավորել 4 կուսակցությունից և կրկին գլխավորել իշխանությունը: Նա երեք անգամ դարձել է վարչապետ, իսկ 1993թ-ին զբաղեցրել է Թուրքիայի նախագահի պաշտոնը:

1980 թվական՝ զինվորականների ուժեղացումը

© Keystone / Hulton Archive / Getty Images1980 թվական՝ զինվորականների ուժեղացումը
Переворот в Турции в 1980 году - Sputnik Արմենիա
1980 թվական՝ զինվորականների ուժեղացումը


1980թ-ին նույնպես տեղի է ունեցել բանակի զգալի միջամտություն երկրի քաղաքականությանը, զինվորականները գրավել են իշխանությունը զինված հակամարտությունից հետո, որը ծագել է աջակողմյան և ձախակողմյան ուժերի միջև:
Կառավարության տապալումից հետո Անվտանգության ազգային խորհուրդը նախագահ է ընտրել զինվորականների առաջնորդ Քենան Էվրենին: 1980-83թթ-ին Թուրքիայում ընդունվել են 800 օրենքներ, որոնք ամրապնդել են զինվորականների իշխանությունը:
(Արդեն 2012թ-ին Էվրենին և ՌՕՈՒ նախկին հրամանատար Թահսին Շահինկային դատել են հեղաշրջման և օրինական կառավարության տապալման համար: Այդ ժամանակ Էվրենը եղել է 94 տարեկան, Շահինկայը՝ 86: Նրանք երկուսն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման, 2014թ-ի հունիսին դատավճիռն ուժի մեջ է մտել: Երկու գեներալներին աստիճանազրկել են մինչև շարքայինի կոչում, նրանք մահացել են 2015թ-ին:)

1997 թվական՝ վերադարձ դեպի աշխարհիկ պետություն

© PUBLIC DOMAIN1997 թվական՝ վերադարձ դեպի աշխարհիկ պետություն
28 февраля 1997 г. Танк путчистов на улицах Синджана - Sputnik Արմենիա
1997 թվական՝ վերադարձ դեպի աշխարհիկ պետություն


1997թ-ին զինվորականները ստիպել են Թուրքիայի վարչապետ Նեջմեթին Էրբաքանին վերանայել երկրի օրենսդրությունը՝ այն ավելի աշխարհիկ դարձնելու համար: Դրան ի պատասխան՝ Էրբաքանը և իր վարչակազմը հրաժարական են տվել:
Էրբաքանը եղել է Թուրքիայի պատմության մեջ առաջին իսլամիստը, որը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: 2013թ-ին դատել են 1997թ-ի հեղաշրջման մասնակիցներին, մեղադրյալների թվում եղել է նաև երկրի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը:

 

 

Լրահոս
0