ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը նոր տեղեկություններ է հայտնել Նիսի ահաբեկչության զոհերի վերաբերյալ։ Ահաբեկչությունն իրականացրել են Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ, զոհվել է 80 մարդ, վնասվածք է ստացել 18-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին տվյալների համաձայն` ահաբեկչության զոհ է դարձել 80 մարդ։ Եվս 18-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում», — ասել է Կազնևը լրագրողներին Նիսում։
Грузовой автомобиль террористов врезался в толпу в Ницце на Дне взятия Бастилии, Погибли неменее 30чел #AttaquesNice pic.twitter.com/j9KmCAxRvC
— Telek Browser (@telek_browser) 14 июля 2016 г.
Հինգշաբթի երեկոյան բեռնատարի վարորդը կրակ է բացել ամբոխի ուղղությամբ։ Մարդիկ հավաքվել էին Նիսի Անգլիական ափին` դիտելու Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը։
Ականատեսների տվյալներով` բեռնատարը մտել է ամբոխի մեջ, վարորդը զիգզագաձև վարելով` անցել է 2 կմ` վրաերթի ենթարկելով մարդկանց, ինչպես նաև կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Բեռնատարը ոչնչացվել է ոստիկանության կողմից։ Ֆրանսիայի նախագահը սա ահաբեկչություն է որակել։