00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զախարովա. բոլոր թիմերը Ղարաբաղում պետք է խաղան ընդհանուր արդյունքի հասնելու համար

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցБрифинг официального представителя МИД России М. Захаровой
Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ խաղաղությունը տարածաշրջանում բոլոր կողմերի ընդհանուր նպատակն է

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Որևէ տհաճ անակնկալ լինել չի կարող, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով հասարակության մեջ հնարավոր հուզումները, որոնք կարող են առաջանալ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների հրապարակումից հետո։

Ավելի վաղ Զախարովան նշել էր, որ ղարաբաղյան հարցը լռություն է պահանջում։ Այնուամենայնիվ, հասարակությունը մտահոգված է գործընթացների մասին ոչ բավարար իրազեկված լինելուց, որոնք ընթանում են փակ դռների ետևում երկու պետությունների ղեկավարների կամ արտգործնախարարների մասնակցությամբ։

Ժողովուրդն անհանգստացած է հավանական արդյունքների վերաբերյալ անտեղյակությունից, և տհաճ անակնկալների է սպասում։
Սակայն, Զախարովայի խոսքով, ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի փորձագիտական խմբերը հրաշալի տեղյակ են գործընթացից։

«Ոչ մի անակնկալ ոչ մի, ոչ էլ մյուս կողմի համար չկա և լինել չի կարող», — հայտնել է Զախարովան։

Նրա խոսքով` մաքոքային դիվանագիտությունը, որը վարում է Ռուսաստանը, ենթադրում է հարցերի առաջադրում, պատասխանների որոնում և հավանական հանգուցալուծումներ։

«Դա հսկայական գործընթաց է, որում ներգրավված են փորձագետներ ինչպես մի, այնպես էլ մյուս կողմից», — ասել է Զախարովան։

директор департамента информации и печати МИД России Мария Захарова - Sputnik Արմենիա
Զախարովա. «Ռուսաստանն ամեն ինչ անում է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար»

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացը կառուցողական արդյունքներ կտա և խաղաղություն կբերի բոլոր կողմերին։

«Վախենալ պետք է բանակցային գործընթացի խափանումից», — նախազգուշացրեց Զախարովան։

Դիվանագետը հիշեցրել է, թե որքան երկար էին կողմերը գնում բանակցային գործընթացի վերսկսմանը։

«Այժմ բոլոր թիմերը պետք է խաղան ընդհանուր արդյունքի հասնելու համար, քանի որ արդյունքն իսկապես պետք է ընդհանուր լինի», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ կարևորն ընդհանուր նպատակն է, այն է` նոր զոհեր չունենալը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Անկարայի դերի մասին հարցին պատասխանելիս Զախարովան հերթական անգամ նշել է, որ այս կամ այն պետության ցանկացած կառուցողական դեր միայն կարելի է ողջունել։

«Ցանկացած կառուցողական ազդեցություն օգուտ կտա, ցանկացած ոչ կառուցողական ազդեցություն` վնաս», — ասել է Զախարովան։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0