00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Պողոսյանը Sputnik-ին է տրամադրել վտանգավոր զովացուցիչ ըմպելիքների ցանկը

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցЗавод "Очаково" в Краснодарском крае
Завод Очаково в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սննդի անվտանգության պետական ծառայությունում հինգշաբթի քննարկել են լաբորատոր հետազոտության արդյունքում վտանգավոր համարված զովացուցիչ ըմպելիքների խնդիրը։ Արտադրողներին հանձնարարել են վերացնել խախտումները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի-Sputnik, Նելլի Դանիելյան. ՍԱՊԾ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայտնաբերված անհամապատասխանություններն ու թերացումները, դրանց պատճառներն ու արագ լուծման հնարավոր ուղիները, տրվել են հանձնարարականներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քայլերի վերաբերյալ. մասնավորապես՝ տնտեսավարողները պետք է սեղմ ժամկետում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում, ներկայացնեն իրենց արտադրական գործունեության ընդհանուր պատկերը, որպեսզի ծառայությունը կարողանա հասկանալ արտադրության կազմակերպման թույլ կողմերը, ուղղորդի դեպի ճիշտ լուծումներ, վերահսկի դրանց արագ կարգավորումը։

Ծառայությունից վստահեցրին, որ հետամուտ են լինելու տրված հանձնարարականների կատարմանը և թերացումների դեպքում կդիմեն առավել խիստ միջոցների:

Բացի արտադրողներից` քննարկմանը մասնակցել է նաև Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, քանի որ, հիշեցնենք, խախտումները հայտնաբերվել են հենց այս ՀԿ-ի նախաձեռնությամբ կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքում։

«Ես իրենց ասացի, որ այս մեկ շաբաթում եթե չվերացնեք թերությունները, ձեր ձեռնարկությունները կփակվեն,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀԿ նախագահը և պարզաբանեց,- փակվելը նշանակում է ժամանակավոր` կփակվի մինչև կարգի բերելը»։

Հայաստանի սպառողների միությունն ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ զովացուցիչ ըմպելիքների շուկայում, նաև լաբորատոր փորձաքննության է ենթարկել դրանցից 10-ը։ Միության նախագահի խոսքով` փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ 10 արտադրողից 7-ի արտադրանքը պիտանի չէ սննդի մեջ օգտագործելու համար։

Պողոսյանը նշեց, որ ըստ լաբորատորիայից ստացված պատասխանի` զովացուցիչ ըմպելիքներում հայտնաբերվել են ինչպես որոշ բաղադրիչների սահմանված քանակների խախտումներ, այնպես էլ վտանգավոր մանրէներ։

«Ամենասարսափելին մանրէաբանական հետազոտության արդյունքներն էին` էլ սնկեր, էլ տարբեր տեսակի մանրէներ»,- ասաց Արմեն Պողոսյանը` հավելելով, որ դրանք կարող են տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ։

Ի դեպ, Արմեն Պողոսյանը Sputnik Արմենիայի խնդրանքով հրապարակեց նաև վտանգավոր համարված ըմպելիքների ցանկը.

1. «Ֆորտունա Պլյուս» ՍՊԸ` «Մարիո թարխունի», «Մարիո Դյուշես», «Մադա Նարինջ», «Ֆեստա Նարինջ»
2. Ա/Ձ Գառնիկ Մելիքսեթյան` «Թզուկ դեղձի», «Թզուկ տանձի»
3. Ա/Ձ Արտակ Բեկնազարյան` լիմոնադ տանձի
4. «Հարութիկ» ՍՊԸ` լիմոնադ «Թամադա կոլա տանձի»
5. Ա/Ձ Ռ. Հակոբյան` լիմոնադ զովացուցիչ ըմպելիք
6. «Անդրանիկ Սիմոնյան» ՍՊԸ` լիմոնադ «Միլենա տանձի»
7. Ա/Ձ Խաչիկ Ղազարյան` լիմոնադ «Անժելիկա արքայախնձորի»

Այս ըմպելիքներն առայժմ անարգել վաճառվում են հայաստանյան վաճառակետերում և կվաճառվեն առնվազն ևս մեկ շաբաթ, մինչ արտադրողները կներկայացնեն լրացուցիչ պարզաբանումներ ու հիմնավորումներ, որոնց հիման վրա ՍԱՊԾ-ում համապատասխան որոշում կկայացվի։

Արմեն Պողոսյանին այս որոշումը չի գոհացնում։ Նա հիշեցնում է, որ մանր ձեռնարկություններում ստուգումներ չիրականացնելու կառավարության որոշումը նման դեպքերի վրա չպետք է տարածվի, հատկապես այս դեպքում, երբ նշված արտադրանքի հիմնական սպառողը երեխաներն են։

Լրահոս
0