00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես էին Անջելինա Ջոլիի կնքամոր համար արդուկ որոնում ողջ Երևանում

© Sputnik / Асатур ЕсаянцԺակլին Բիսեթ
Ժակլին Բիսեթ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում գտնվող համաշխարհային կինոյի աստղ Ժակլին Բիսեթը ցնցեց լրագրողներին իր անկեղծ ժպիտով և շփման ազատությամբ։ Նա սկզբից պատմեց, թե ինչպես են իրեն գիշերվա կեսին երկու անգամ արդուկ բերել։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Հայտնի դերասանուհի և 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը` Ժակլին Բիսեթը, ով առաջին անգամ է Հայաստանում, խոստովանեց, որ երկար է պատրաստվել լրագրողների հետ հանդիպմանը։

Արդուկի որոնումները

«Ես գիտեի, որ պետք է հանդիպեմ ձեզ հետ, իսկ քանի որ իրերս ինքս եմ արդուկում, ապա խնդրեցի հյուրանոցի անձնակազմին ինձ արդուկ բերել։ Ինձ բերեցին առանց գոլորշու արդուկ, որի պատճառով ես նեղվեցի։ Սակայն ավելի ուշ, տեսնելով իմ ապրումները, ինձ համար գնեցին նոր գոլորշիով արդուկ։ Այդ ժամանակ ես վերջապես կարողացա արդուկել իրերս և պառկեցի քնելու առավոտյան 04։30-ին»,- խոստովանեց Բիսեթը։

Դերասանուհին պատմեց, որ պատանի հասակում ամաչկոտ է եղել, և դա խանգարել է իրեն մտածել կինոկարիերայի մասին։ Նա տարվել է դասական երաժշտությամբ, բալետով, սիրել է արվեստը, հետաքրքրվել լուսանկարչությամբ և երազել է շատ ճանապարհորդել։

© Sputnik / Арам НерсесянՀարություն Խաչատրյան և Ժակլին Բիսեթ
Հարություն Խաչատրյան և Ժակլին Բիսեթ - Sputnik Արմենիա
1/3
Հարություն Խաչատրյան և Ժակլին Բիսեթ
© Sputnik / Арам НерсесянԺակլին Բիսեթ
Ժակլին Բիսեթ - Sputnik Արմենիա
2/3
Ժակլին Բիսեթ
© Sputnik / Арам НерсесянԺակլին Բիսեթի մամուլի ասուլիսը
Ժակլին Բիսեթի մամուլի ասուլիսը - Sputnik Արմենիա
3/3
Ժակլին Բիսեթի մամուլի ասուլիսը
1/3
Հարություն Խաչատրյան և Ժակլին Բիսեթ
2/3
Ժակլին Բիսեթ
3/3
Ժակլին Բիսեթի մամուլի ասուլիսը

«Ես երկար եմ մտածել, թե ինչ ընտրեմ դպրոցից հետո, որպեսզի բոլոր այդ տարրերը համադրվեն այդ մասնագիտության մեջ։ Ինձ համար կինոյում ճանապարհը բացվել է Լոնդոնում նախաճաշից, երբ ես հանդիպեցի Ռոման Պոլանսկու հետ։ Նա ասաց, որ ես կարող եմ լավ դերասանուհի դառնալ»,- ասաց Բիսեթը։

Լուսանկարչության արվեստին տիրապետելը հայ լրագրողները զգացին հենց մամուլի ասուլիսում։ Երբ լուսանկարիչները սկսեցին լուսանկարել դերասանուհուն, նա նյարդայնացավ ու խնդրեց անջատել լույսը։ Իսկ այն բանից հետո, երբ մեր գործընկերներից մեկը որոշեց ներքևից նկարել, նա ասաց, որ դա անհաջող անկյուն է, և պետք է փոխել դիրքը։

Ամուսնությունը և երջանկությունը

Որքան էլ տարօրինակ է, բայց XX դարի ամենագեղեցիկ կանանցից մեկը միայնակ է։ Այն հարցին, թե կարելի՞ է երջանիկ լինել, երբ ամուսնացած չես, դերասանուհին ասաց, որ ամուսնությունը և երջանկությունը հոմանիշներ չի համարում, և բերեց իր ծնողների օրինակը։

«Մորս համար միակ երջանկությունը մենք ենք եղել` նրա երեխաները»,- խոստովանեց Բիսեթը։

Նա ասաց, որ երեխա չունի, բայց ունի սանիկ` հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ում դժբախտաբար հազվադեպ է տեսնում` նրա զբաղվածության պատճառով։

Жаклин Биссет - Sputnik Արմենիա
Ժակլին Բիսեթ. մեկ անգամ Հայաստանում

«Ես հպարտանում եմ նրանով և չեմ պատկերացնում, թե ինչպես սովորական մարդը միաժամանակ այդքան գործ կարող է անել»,- նշեց Բիսեթը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը:

«Ոսկե ծիրան» փառատոնն անցկացվում է Երևանում 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է։
Տարբեր տարիների փառատոնին ներկա լինելու համար Երևան են այցելել աշխարհահռչակ դերասաններ և ռեժիսորներ, այդ թվում`գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, անվանի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը: 2010թ.-ին երևանյան կինոփառատոնն արժանացել է Կինոյի, հեռուստատեսության և սպորտի Ficts Plate D'honneur միջազգային միության գլխավոր մրցանակին:

Sputnik Արմենիան «Ոսկե ծիրան» փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։

Լրահոս
0