00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոպով. ԵԱՀԿ Մինսկի համանախագահները կրկին կմեկնեն Ղարաբաղ

© Sputnik / Asatur YesayantsСопредседатель МГ ОБСЕ Игорь Попов
Сопредседатель МГ ОБСЕ Игорь Попов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը հաղորդել է, որ ՄԽ ներկայացուցիչները կմեկնեն Ղարաբաղ, բայց օրն առայժմ որոշված չէ։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի-Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել հակամարտության տարածաշրջան, սակայն այցի ստույգ օրն առայժմ հայտնի չէ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է խմբի համանախագահ, ռուս դեսպան Իգոր Պոպովը։

Նախորդ այցը Բաքու, Երևան և Ստեփանակերտ սկսվել է ապրիլի 5-ին իրավիճակի վերջին սրումից մի քանի օր հետո։

«Բնականաբար, մենք կմեկնենք, բայց առայժմ հստակ օր չկա, կպայմանավորվենք կողմերի հետ, երբ հարմար կլինի նրանց` հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը»,- ասաց Պոպովը։

Նրա խոսքով` երկուշաբթի Վիեննայում տեղի է ունեցել Մինսկի խմբի բոլոր անդամների նիստը ռուս, ամերիկացի և ֆրանսիացի դեսպանների, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։

«Ընդհանուր առմամբ այդ հանդիպումը նվիրված է եղել վերջին միջնորդական ջանքերի և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովի գնահատականներին։ Իմ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները պատմել են, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Մենք նաև խոսել ենք այն մասին, թե ինչպես կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Государственный секретарь США Джон Керри - Sputnik Արմենիա
Ջոն Քերին կքննարկի ԼՂ հիմնահարցը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0