00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե ծիրանի» շաբաթը Երևանում. օր առաջին

© Sputnik / Асатур ЕсаянцОткрытие фестиваля "Золотой абрикос"
Открытие фестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տասներեքերորդ «Ոսկե ծիրանը», որը մեկնարկեց Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմով, նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանում արդեն 13-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, և չխախտելով ավանդույթը` փառատոնային առաջին օրը սկսվեց ծիրանի օրհնության արարողությամբ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Եվս մի հիանալի ավանդույթ է դարձել փառատոնի օրերին կինոյի հայ նվիրյալների աստղերի բացումը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Այս տարի հերոսները միանգամից երեքն էին` խորհրդային կինոյի նշանավոր ռեժիսորներ Էդմոն Քյոսայանը և Դմիտրի Քեսայանցը, ինչպես նաև օպերտոր Ալբերտ Յավուրյանը։ Աստղերի բացման արարողությունը սկսվեց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի և Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` նվիրված անվանի կինոգործիչների մեծ ավանդին։

© Sputnik / Асатур Есаянц«Ոսկե ծիրան» կինոփառատոն
Фестиваль Золотой абрикос - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» կինոփառատոն

Նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո կարմիր գորգի վրայով անցան փառատոնի պատվավոր հյուրերը, որոնց թվում էին խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ, ռեժիսոր և օպերտոր Ֆրեդ Քելեմանը և իրանցի դերասան Հոմայուն Էրշադին, վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, սերբ ռեժիսոր Ժիլիմիր Ժիլնիկը և խաղարկային ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Փառատոնի պաշտոնական մեկնարկը հանդիսավոր արարողության ժամանակ ազդարարեցին Հարություն Խաչատրյանը և «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հույս հայտնելով, որ չնայած դժվարություններին` «Ոսկե ծիրանը» կշարունակի իր երթը դեռ երկար տարիներ։ Բացման արարողության ժամանակ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի կազմը։

Բավարարելով հանդիսատեսի հետաքրքրությունը` Խաչատրյանը հայտնեց, որ մոտակա օրերին փառատոնին անպայման կմիանա պատվավոր հյուր, համաշխարհային կինոյի աստղ, դերասանուհի Ժակլին Բիսետը։

Բացման արարողության ավարտին ցուցադրվեց լեգենդար հայ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը, որի թվայնացված տարբերակը ցուցադրվում էր առաջին անգամ։ Ֆիլմի ընտրությունը խորհրդանշական էր նրանով, որ այս տարի լրանում է ֆիլմի ստեղծման 90-ամյակը։ «Զարեի» ցուցադրությունն ուղեկցվում էր հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի և նրա խմբի կենդանի կատարմամբ։

Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին։

Լրահոս
0