ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի- Sputnik. Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ «Բարսելոնան», ակցիա է նախաձեռնել Լիոնել Մեսսիին աջակցելու համար, որին 21 ամսվա բանտարկության են դատապարտել հարկերից խուսափելու համա: Այս մասին հայտնում է Ռ-Սպորտը՝ հղում անելով կատալոնական թիմի պաշտոնական կայքին:
Հուլիսի 6-ին Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Մեսսին, դատապարտվել են 21 ամսվա բանտարկության հարկերից խուսափելու համար: Դատարանը «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար 2 մլն, իսկ հոր համար 1,5 մլն եվրո տուգանք է սահմանել:
Որոշումը կարող է բողոքարկվել Իսպանիայի Գերագույն դատարանում: Իսպանիայում բռնություն չպարունակող հանցագործությունների համար 2 տարվանից քիչ ժամկետով դատապարտված անձինք պատիժը բանտում չեն կրում: Մեսսիի և նրա հոր պատիժը, ամենայն հավանականությամբ, պայմանական բնույթ կկրի:
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը որոշել է աջակցել Մեսսիին և հայտարարություն է տարածել:
«Մենք կոչ ենք անում սոցիալական ցանցերում օգտագործել #WeAreAllLeoMessi (Մենք բոլորս Լեո Մեսսի ենք) հեշթեգը՝ արգենտինացուն աջակցելու համար: Մենք ուզում ենք ցույց տալ Մեսսիին, որ նա միայնակ չէ: Երկրպագուները, մարզիկները, ԶԼՄ-ները և բոլորը կոչ են անում մասնակցել այդ ակցիային»,- նշված է հաղորդագրությունում:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն Թվիթերի իր էջում գրել է.
«Լեո՛, ով հարձակվում է քեզ վրա, հարձակվում է Բարսայի և նրա պատմության վրա: Մենք պաշտպանվելու ենք մինչև վերջ: Միշտ միասին»:
Leo, quien te ataca a ti, ataca al Barça y a su historia. Nos vamos a defender hasta el final. ¡Siempre juntos!
— Josep Maria Bartomeu (@jmbartomeu) July 8, 2016