00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է Լարսի այլընտրանքը

Բաժանորդագրվել
Վրաստանի իշխանությունը փորձում է Վերին Լարսի ցամաքային ճանապարհին այլընտրանք գտնել: Արտակարգ իրավիճակների դեպքում տրանսպորտի տեղաշարժի հետ կապված դժվարություններից խուսափելու համար առաջարկվում է թունել կառուցել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Վրաստանի իշխանությունը քննարկում է Դարիալի կիրճում թունել կառուցելու տարբերակը, ինչը կարող է սելավի և սողանքների գոտին շրջանցող այլընտրանքային ճանապարհ լինել: Sputnik Գրուզիայի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի նախագահ Գեորգի Սետուրիձեն:

«Դարիալի կիրճում երթևեկությունն այս պահին վերականգնվել է սելավից հետո: Եթե 2014 թվականի նման դեպքեր չլինեն, ճանապարհը բաց կլինի: Սակայն այս ամենը ժամանակավոր է, քանի դեռ նոր բնական աղետներ չեն եղել: Ամեն դեպքում պետք է ապահովության համար հիմնավոր որոշում կայացնել խնդիրը կանխելու համար: Ես համարում եմ, որ պետք է թունել կառուցվի», — ասել է Սետուրիձեն:
Նա ընդգծել է, որ «թունելը պետք է կառուցել այնպես, որ շրջանցի բնական աղետների էպիկենտրոնը և տրանսպորտային միջոցներին անվտանգ երթևեկելու հնարավորություն տա»:

Սետուրիձեի խոսքով` Դարիալի կիրճին հարող տարածքը (մինչև Դևդորակ սառցադաշտ) վերջին ժամանակաշրջանում վտանգավոր է դարձել. հաճախակի են դարձել սելավի և սողանքների դեպքերը:

«Չի կարելի հույս դնել կանխատեսումների վրա: Խնդիրը հնարավոր կլինի լուծել միայն թունել կառուցելու միջոցով: Մի քանի տարբերակ է ուսումնասիրվում, թեև մենք ավելի շատ հակված ենք թունելի կառուցմանը և կառավարության կարգադրությամբ շատ շուտով վերջնական որոշում կկայացնենք», — ասել է Սետուրիձեն:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ եթե թունելի կառուցման հարցն առաջիկայում լուծվի, ամեն ինչ կանեն, որ այն կառուցվի մինչև սելավների նոր հոսքերը:Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ եթե թունելի կառուցման հարցն առաջիկայում լուծվի, ամեն ինչ կանեն, որ այն կառուցվի մինչև սելավների նոր հոսքերը:

Строительные работы на КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի մինչև 20.00-ն

Լարսի ճանապարհը փակվել էր հունիսի 23-ին Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով: Քանդվել էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանանապարհի (134-135 կմ) ավելի քան 800 մետր հատվածը: Ճանապարհը կրկին բացվեց միայն հուլիսի 6-ին: Ներկա պահին այս ճանապարհով թույլատրվում է երթևեկել առավոտյան ժամը 5:30-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն:

Բոլոր տրանսպորտային միջոցների համար գործում է հատուկ ռեժիմ. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունն իրականացվում է առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

«Շրջակա միջավայրի պահպանման նախարարության հերթապահ ներկայացուցիները գտնվում են բարձր լեռներում: Այնտեղից նրանք հետևում են վտանգավոր գործընթացների զարգացմանը: Դրա համար լավ տեսանելիություն է պետք` հավանական վտանգի մասին մեզ տեղեկացնելու համար: Այդ պատճառով գիշերը երթևեկությունը դեռ սահմանափակվում է», — ասաց Սետուրիձեն:

Ճանապարհը նախատեսվում էր բացել հուլիսի 4-ին, սակայն բացումը հետաձգվեց, քանի որ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց, որ հուլիսի 4-7ը Արևելյան Վրաստանում առատ տեղումներ են սպասվում, ինչը կարող է սելավի և սողանքների պատճառ դառնալ:

Սելավից անմիջապես հետո Վրաստանի իշխանությունը սկսեց պայքարել բնական աղետի հետևանքների դեմ: Առաջնային խնդիրը Թերեք գետի հունը վերականգնելն էր, ինչը հնարավոր դարձավ վեց օր անընդմեջ աշխատելու արդյունքում:

Վերին Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստանը կտրվեց Ռուսաստանի հետ ունեցած ցամաքային ճանապարհից: Հայաստանի քաղաքացիները շրջափակման մեջ մնացին, շուրջ 300 ՀՀ քաղաքացու տեղափոխումն իրականացվեց Ռուսաստանի ԱԻՆ ավիացիայի աջակցությամբ: Ճանապարհին էին մնացել նաև մթերքով բեռնված ավտոմեքենաները, որոնք Ռուսաստան տեղափոխվեցին լաստանավերով:

Լրահոս
0