00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանով. «ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությունը Հայաստանի շահից է բխում»

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կողմը հատկանշական է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով երեք հիմնական սկզբունքների հիման վրա, մասնավորապես` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է` հուլիսի 4-ի ՀԱՊԿ արտգործնախարարների հայտարարությամբ պաշտպանվեց Հայաստանի շահերն ու հակահարված հասցվեց Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը։

Նրա խոսքով` միշտ չէ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրներն արտահայտել են այն դիրքորոշումները, որոնք բխել են ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշման և ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի Հանրապետության շահերից։

«Ըստ հայտարարության՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների պաշտոնական դիրքորոշումն է, ընդունում են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ նշելով երեք հայտնի սկզբունքները, այդ թվում, որը շատ կարևոր է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, մասնավորապես հենց Ղազախստանն էլ, որի նախագահը հայտնի է եղել ադրբեջանամետ քաղաքականությամբ, այստեղ՝ Երևանում, վերահաստատում են, որ ինքնորոշման իրավունքի իրացումն անխուսափելի է», — ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով` ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը հանրապետության նախագահի ճկուն ու խիստ քաղաքականության շնորհիվ էր:

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ–ի արտգործնախարարները Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

«Թե՛ Հայաստանի Հանրապետության նախագահը, թե՛ մենք՝ որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահության ներկայացուցիչներ, և ես՝ որպես նախագահ, բազմիցս նշել ենք այն կարևորությունը, որ ՀԱՊԿ անդամ երկրները բացառապես պետք է ձգտեն պաշտպանել միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումը», — ավելացրել է Շարմազանովը։

Նա կարևորել է նաև հայտարարության մեկ այլ հատված, որում հստակ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի համանախագահության ձևաչափով:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0