00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բրեքսիթ». չինովնիկների ոհմակի ու եվրոպական ազգային առաջնորդների պայքարը

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցРеферендум в Британии по сохранению членства в ЕС
Референдум в Британии по сохранению членства в ЕС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն ակնհայտ է, որ Եվրոպայում ընթացող զարգացումները, որոնք «Բրեքսիթի» (Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու) հետ են կապված, դեռ շատ ավելի խորը որոգայթների են հանդիպելու

Գործընթացն ինքնին անչափ հետաքրքիր է: Այն աստիճանի, որ Եվրամիության անդամ երկրներից շատերը (եթե չասենք բոլորը), մեծ ուշադրությամբ հետևում են Լոնդոնում կամ ընդհանրապես Մեծ Բրիտանիայում տեղի ունեցող զարգացումներին, ու այդ ամենը, ինչը կատարվում է այնտեղ, իրենց վրա են «չափ ու ձև» անում: Երևի փորձում են հասկանալ, թե ինչպես է, նախ և առաջ, դա անդրադառնում իրենց կայունության ու անվտանգության վրա: Ու երկրորդը` տեսնե՞ս, այդ ինչ առավելություններ ձեռք կբերի Մեծ Բրիտանիան, եթե «Բրեքսիթն», ի վերջո, կայանա:

Այն մասին, որ Եվրամիության անդամ — երկրների համար անվտանգության տեսանկյունից «Բրեքսիթն» անցանկալի երևույթ է, հիմա արևմտյան մամուլում քաղաքական գործիչներից միայն նրանք չեն խոսում, որոնք ակնհայտ ռուսամետ մոտեցումներ են դրսևորում քաղաքական դաշտում: Օրինակ` ֆրանսիացի տիկին Լը Փենը կամ տիկին Սառա Վագենկնեխտը Գերմանիայից…

Մյուս բոլորը, այդ թվում նույնիսկ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պնդում են, որ «Բրեքսիթը» ու, որպես հետևանք, Եվրամիության հետագա փլուզումը, լուրջ խնդիրներ է առաջացնելու անդամ — երկրների համար: Սակայն եթե անգամ զարգացող գործընթացներին փորձենք հետևել այդ տեսանկյունից, ապա մի հետաքրքիր բան կհասկանանք:

Կհասկանանք, որ արևմտամետ կոշտ հակառուսական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչները «Բրեքսիթի» դեմ պայքարը մտածված են տեղափոխում Ռուսաստանի հետ պայքարի հարթություն` փորձելով ապացուցել, որ Եվրամիության անդամ — երկրների համար հիմնական վտանգը հենց այն է, որ ռուսները, իբր թե, հենց դրանից էլ կուժեղանան: Թե իբր Կրեմլը հենց դրան էլ սպասում է…

Եվս մի հետաքրքիր դիտարկում: Խոսքը ՆԱՏՕ-ի մասին է: Այդ կառույցը վերջերս անչափ ակտիվացել է: Եթե հետադարձ հայացք նետենք, գործընթացը սկսվեց դեռ այն ժամանակ, երբ «Բրեքսիթի» վտանգը դեռ ընդամենը տեսական բնույթ էր կրում, ու քաղաքական փորձագետ — վերլուծաբանների մեծ մասը դեռ համոզված էր, որ «Բրեքսիթը» չի կայանա:

Իրականում արդեն այդ ժամանակ էր ՆԱՏՕ-ն սկսել Ռուսաստանի Դաշնությունից եկող վտանգի մասին խոսել: Նույնիսկ մի պահ թվաց, որ նման վարքագիծը միայն այն մերկանտիլ հանգամանքով է բացատրվում, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն իր սեփական խնդիրներն է լուծում, իր ազդեցությունն է ուզում ուժեղացնել եվրոպական քաղաքական դաշտում: Կամ էլ ինչ-որ ֆինանսական հարցեր է փորձում լուծել` եվրոպական երկիրներին վախեցնելով… Ի՞նչ ասես, կապիտալիզմին բնորոշ վարքագիծ է, երբ ամեն մեկը «վերմակն իր վրա է քաշում»:

Սակայն հիմա արդեն ակնհայտ է դառնում, որ ՆԱՏՕ-ի նման վարքագիծն այդպիսի պարզունակ հանգամանքներով չի բացատրվում: Արդեն ակնհայտ է, որ որքան էլ ՆԱՏՕ-ն չինովնիկական կառույց լինի, միևնույն է` սա ռազմական կազմակերպություն է ու ինքնուրույն քայլերի հազվադեպ է դիմում: Բոլոր քայլերն էլ ղեկավարության հետ նախօրոք համաձայնեցվում են: Իսկ տվյալ պարագայում, չմոռանանք, որ իսկական ղեկավարությունը օվկիանոսից անդին է գտնվում` Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՆԱՏՕ-ի ներկայիս ակտիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հենց ամերիկացիներն են անչափ մտահոգված «Բրեքսիթով»: Գիտակցում են, որ հետևանքներն իսկապես կարող են անուղղելի լինել Եվրամիության համար: Իսկ ԵՄ–ի փլուզումը ԱՄՆ-ի համար, երևի թե, ամենաանցանկալի տարբերակն է, որովհետև Ռուսաստանի Դաշնության դեմ ռեալ պայքարող որևէ կառույց պարզապես այլևս չի լինի:

Ու այդ պարագայում, իհարկե, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությունը, թե երկրում պետք է հանրաքվե անցկացնել Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի կազմում մնալու հարցի շուրջ, իհարկե, բոլորին կվախեցնի: Ճիշտ է` Զեմանը հատուկ նշում է, որ ինքն աջակցելու է Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում մնալու գաղափարին, սակայն այդ հանգամանքն արդեն երկրորդական է: Կարևորն այն է, որ հանրաքվեն իրականություն է դառնում:

Իսկ եթե հաշվի առնենք, որ տվյալ պարագայում խոսքը Եվրամիության ամենահզոր ու ամենաազդեցիկ երկրի մասին չէ, ապա կարելի է պատկերացնել, թե, ասենք, նույն Հոլանդիայի կամ Ֆրանսիայի հետ կապված խնդիրները ինչպես են անհանգստացնում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կառույցների, այսպես կոչված, չինովնիկական ապարատին: Այն առաջնորդներին, որոնք Բրյուսելում են տեղակայված, ինչ-որ լուրջ միջազգային ու քաղաքական հարցեր են լուծում, ինչ-որ որոշումներ են պարտադրում, ասենք, այնպիսի պետություններին, ինչպիսին են Գերմանիան կամ Ֆրանսիան:

Եթե գործընթացներն ու զարգացումները դիտարկենք այս տեսանկյունից, ապա մի բավականին հետաքրքիր հետևության կհանգենք: Ստացվում է, որ Եվրոպայի ժողովուրդները, որոնք ամեն դեպքում դեմոկրատիայի սովորեցին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, իրենց երկրների համար առաջնորդներ են ընտրում հենց այդ դեմոկրատիայի նորմերից ելնելով:

Իսկ հետո, երբ այդ առաջնորդները, ըստ տրամաբանության, պետք է որ գործի անցնեն ու իրենց երկրները, իրենց ժողովուրդների իրավիճակը բարելավեն, հանկարծ պարզվում է, որ իրենք են ստիպված ինչ-որ անհասկանալի մարդկանց ընդունած օրենքներն ու նորմերը կատարել: Ոմն, ասենք թե, Ժան Կլոդ Յունկերի կամ ոմն Տուսկի…

Լուրջ վերլուծաբան-փորձագետները եթե գործի անցնեն, ապա, ի վերջո, կհանգեն այն եզրակացության, որ «Բրեքսիթի» պատճառահետևանքային կապը նույնպես հենց այդտեղ է պետք փնտրել:

Այնպես որ կարելի է համոզված ասել, որ հիմա Եվրոպայում դաժան պայքար է ընթանում, ու այդ պայքարի մեջ են ընդգրկվում, մի կողմից, հենց այդ Եվրամիության չինովնիկների ոհմակը, իսկ մյուս կողմից` եվրոպական երկրների ազգային առաջնորդները: Դա Եվրոպայում բոլորն են հասկանում: Ու առաջին հերթին ազգային առաջնորդները` պետությունների ղեկավարները, որոնք հենց նոր են իրենց ազդեցությունն ամրապնդելու հնարավորություն ստացել:

Լրահոս
0