00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հին Երևանը» սպառնում է փոքր կենտրոնի բնակիչներին

© Sputnik / Asatur YesayantsСтарый Ереван
Старый Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հին Երևան» նախագծի մասին շատ է խոսվում, բայց տեսակետներն ու խոստումները հաճախ իրարամերժ են։ Sputnik Արմենիան պարզաբանումներ է լսել ինչպես նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանից, այնպես էլ այն բնակիչներից, որոնց տունը տեղավորվում է նախագծի շրջանակում ու սպառնում է պետության գերակա շահ ճանաչվել։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Կողբացի 22/1 հասցեում ապրող Խանամիրյանների ընտանիքն իր տունը վաղուց չի վերանորոգում։ Վախից։ Ահուդողով սպասում են «Հին Երևան» նախագծի իրականացմանը` համոզված լինելով, որ տունը կճանաչեն պետության գերակա շահ, իսկ իրենց, գրոշներ տալով, դուրս կհանեն սեփական տնից։ Նանո Խանամիրյանը` ընտանիքի ավագը, հիշում է այն օրը, երբ առաջին անգամ հանդիպեց նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանին։ Դուրս եկավ բակ ու տեսավ մի մարդու, որը չափում էր իրենց տան ճակատի քարերը։

«Թերթերից մեկի 2012 թվականի համարում հանդիպումից օրեր անց կարդացի, որ Լևոն Վարդանյանը մեզ անվանել է քաղաքային հեղինակություն, որի վրա իշխանության ուժը չի պատում»,-ասաց Նանո Խանամիրյանը։

© Sputnik / Asatur YesayantsՆանո Խանամիրյան
Житель старого Еревана Nano - Sputnik Արմենիա
Նանո Խանամիրյան
Կողբացի 22/1-ը պատմական նշանակություն ունեցող շինություն է։ Այստեղ 19-րդ դարում ապրել են Մնացականյան եղբայրները։ Ընդունված է համարել, որ եղբայրներն առաջինն են եղել, որ Երևանում եվրոպական ոճի ապրանքներ են բերել Ռուսաստանից, Լեհաստանից ու Գերմանիայից։ Շենքի վերնամասում փորագրություն է մնացել «БР» և «М», այսինքն`«Братья» և «Мнацаканян»։ Խանամիրյանների ընտանիքը Մնացականյաններից տունը գնել է 1948 թվականին։

«Իմ պապն է այստեղ ապրել, հետո տունը ժառանգել ենք մենք։ Այստեղ 6 սեփականատեր կա։ Սա մեր տունն է, ու մենք կպաշտպանենք մեր իրավունքները։ Մի անգամ մեզ եկան ու ասացին, որ այստեղ բնակելի տարածք չի լինելու, վերածելու են զվարճանքի կենտրոնի։ Մենք մեր պահանջը չենք հրապարակելու։ Երբ իրական գնորդ կլինի, այն ժամանակ մեր առաջարկն ու պահանջները կքննարկենք։ Վաճառելու դեպքում ամեն քարը կգնահատենք, բա՜ անտիկվար է»,-ասաց շենքի բնակիչը։

© Sputnik / Asatur YesayantsԿողբացի 22/1 հասցեում գտնվող տունը
Старый Ереван - Sputnik Արմենիա
Կողբացի 22/1 հասցեում գտնվող տունը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը չթաքցրեց, որ ծրագրով բնակելի շենքեր չեն կարող լինել։ Ի դեպ, ծրագիրը ներառում է Աբովյան-Բուզանդ, Արամի և Կողբացի փողոցները։

«Ես միշտ նույն պատասխանն եմ տվել, այնտեղ բնակելի տարածք չկա, առևտրահասարակական կենտրոն է, այսինքն` ինքն իր էությամբ, եթե հուշարձաններ են հավաքվում Հանրապետության հրապարակի կողքը, փորձում են մի հատ հին թաղամաս հավաքել, չի կարող պատահել, որ այնտեղ բնակելի լինի»,-ասաց ճարտարապետը։

Նա կարծում է, որ իր նախագծով պաշտպանում ու պահպանում է Երևանում մնացած եզակի ու հին շենքերը։ Իսկ բազմաթիվ ընդդիմախոսներին, անգամ ճարտարապետներին, այլևս չի լսում, քանի որ, ինչպես խոստովանեց, հոգնել է նրանց նույն բանը բացատրելուց։

«Ինձ կոլեգաների կարծիքը չի հետաքրքրում, որովհետև նույն այդ կոլեգաներին ժամանակին փորձել եմ քրիստոնեաբար բացատրել` մասնագիտական առումով ես ինչ եմ անում։ Նրանք մինչև այսօր փորձում են հանրությանը թյուրիմացության մեջ դնել։ Ոչ ոք չի ասում, որ եթե Վարդանյան Լևոնը ժամանակին` 2005 թվականին, նախագծի առաջարկը չաներ, տեղում գոյություն ունեցող մոտ 14 հուշարձան քանդվում էր, օրինակ`Արամի 9-ը։ Ըստ նրանց` պետք է լիներ բուլվար ու ապակե բուդկաներ, դուք ուզու՞մ եք` իմ այդ կոլեգաներին նորմալ պատասխանեմ»,- ասաց Վարդանյանը։

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Վարդանյան
Левон Варданян - Sputnik Արմենիա
Լևոն Վարդանյան

Ճարտարապետը խոստովանում է, որ նախագծի իրականացման աշխատանքները շարունակաբար ձգձգվում են։ Հույս ունի 5 տարուց ծրագիրն ավարտված տեսնել։ Նույն` 5 տարվա ժամկետի մասին նա խոսել էր դեռևս 2014 թվականի վերջին։

Իսկ այն հարցին, թե ինչպես է պատկերացնում «Հին Երևանը» շենք-շինությունների անհամաչափությամբ, Լևոն Վարդանյանը պատասխանեց, թե դա իր ցանկությամբ չի եղել։ Նա հույս ունի, որ ցածրահարկ շինությունների կողքին վեր խոյացող բարձրահարկ շենքերը մի օր չեն լինի։

 

Լրահոս
0