00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերմանական ներդրումները «Ոսկե ծիրանի» հովանու տակ

© Sputnik / Laura Sarkisyan Посол Германии в Армении Матиас Кислер
Посол Германии в Армении Матиас Кислер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մաթիաս Քիսլերն արդեն մեկ տարի է` Գերմանիայի դեսպանն է Հայաստանում։ Նրա պաշտոնավարման ընթացքում հայ–գերմանական հարաբերությունների նոր փուլ սկսվեց, և համագործակցությունը սերտորեն առնչվեց նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը Հայաստանը համարում է հարուստ մշակույթ և պատմություն ունեցող երկիր, որով պետք է հպարտանալ։ «Մենք ուրախ ենք հայ-գերմանական համագործակցության համար, «Ոսկե ծիրանը» դրա ապացույցներից մեկն է», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Քիսլերը։

«Ոսկե ծիրան» փառատոնի գոյության 13 տարվա ընթացքում փառատոնին է ներկայացվել ավելի քան 200 գերմանական ֆիլմ։

Դիվանագետի խոսքով` Հայաստանն ու Գերմանիան համագործակցում են նաև տնտեսական և այլ ոլորտներում` աստիճանաբար խորացնելով հարաբերությունները։ Այսպես, ապրիլին տեղի ունեցավ գերմանական տնտեսական միավորման բացումը, որի նպատակը հայ-գերմանական առևտրային կապերի խորացումն ու ներդրումների ներգրավումն է։

«Ես երեկ եմ խոսել գերմանացի պոտենցիալ ներդրողներից մեկի հետ, որը մտադիր է ներդրում կատարել արդյունաբերության ոլորտում», — նշեց դեսպանը` չներկայացնելով զրույցի մանրամասները։ Գերմանացի դիվանագետը կարծում է, որ Հայաստանում իր գործունեության մեկ տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունների խորացման հիմք է դրվել, թեև անելիքներ դեռ շատ կան։ Մոտ ապագայում Հայաստանի դպրոցներից մեկում հայ-գերմանական բիլենգ ուսուցման ծրագիր կներդրվի։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ներդրում կատարել ՏՏ ոլորտում, միևնույն ժամանակ չմոռանալ արտադրության ոլորտի մասին, անկախ նրանից, որ Հայաստանը փոքր շուկա ունեցող երկիր է։ Սակայն նոր իրողությունները հաշվի առնելով` Հայաստանում արտադրված արտադրանքը կարող է արտահանվել ԵՏՄ մեծ շուկա», — ասաց Քիսլերը։

Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր տնտեսական գործընկերներն է, հայկական շուկայում գործում է շուրջ 700 գերմանական ընկերություն։ Իր դիվանագիտական ծառայության մասին խոսելիս` դեսպանը խոստովանեց, որ այդ առաքելությունը միանգամից չի ընտրել։ Առաջին մասնագիտությամբ ինժեներ է և, տարբեր ոլորտներում աշխատելով, հասկացել է, որ իրեն ավելի շատ դիվանագիտությունն է հետաքրքրում։

Երևանում մեկ տարվա գործունեությունն ամփոփելով` Քիսլերն ասաց, որ հայկական ազգային խոհանոցից նախընտրում է տոլման և շատ է սիրում հայկական ծիրանը։ Նշենք, որ գերմանական ֆիլմի սիրահարների համար «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը դռները կբացի հուլիսի 12-ին։

Լրահոս
0