Հայաստանի զբաղվածության պետական գործակալությունում համոզված են, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը, ինչպես նաև աշխատավարձերը, հավասարաչափ չեն բաշխված։
Երևանում ամենապահանջվածը վաճառողները, մատուցողները, մեքենա նորոգողները, վարսավիրները (կոսմետոլոգներ և դիմահարդարներ), խոհարարները, հացթուխները, դեղագործները, ինչպես նաև հեռախոսային օպերատորներն են։
Ավելի քիչ, սակայն նույնպես պահանջված են վարորդները, բանվորներն ու արհեստավորները (մասնավորապես` դերձակները)։ Կա նաև ծրագրավորողների պահանջարկ։
Հայաստանի մարզերում պահանջված են բժիշկները, ուսուցիչները, հաշվապահները, ինչպես նաև այլ աշխատանք կատարող մարդիկ` առանց բարձրագույն կրթության։
Հայտարարված թափուր աշխատատեղերի ցանկում նշված են նաև ապահովագրության, գովազդի մասնագետները, կահույքագործները, էլեկտրիկները և նույնիսկ հովիվները։