00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապակու թաղանթը 24 ժամում պոկելու դեպքում վարորդը կխուսափի տուգանքից

© Sputnik / Asatur YesayantsМашины, дорога
Машины, дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրականում ի՞նչ է փոխվել վարորդական խախտումների համար «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով սահմանված տույժ–տուգանքները մեղմելուց հետո. այս մասին են խոսել ՀՀ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը և «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի փոփոխություններով հիմք դրվեց « նվազ նշանակության իրավախախտումների» դրույթի կիրառմանը։ Որոշ խախտումների դեպքում վարորդներին հնարավորություն է տրվում 24 ժամում վերացնել խնդիրը և խուսափել տույժ-տուգանքներից։ Օրինակ, պակաս լուսաթափանցելիություն ունեցող մեքենայի դիմապակի տեսնելով` ճանապարհային ոստիկանը կարող է կանգնեցնել մեքենան ու վարորդից պահանջել թաղանթը պատռել։ Իսկ եթե քաղաքացին 24 ժամվա ընթացքում է վերացնում իրավախախտումը, ապա արձանագրային որոշումից հետո էլ կարող է խուսափել վարչական տույժից։

«Պատռելու պրոցեսը տեղի է ունենում վարորդի համաձայնությամբ»,-հստակեցրեց Արման Չիլինգարյանը։

Էդուարդ Հովհաննիսյանը հակադարձեց` ինչպես կարող է ճանապարհային ոստիկանը հասկանալ` ապակին մգացվա՞ծ է, թե՞ թաղանթապատ։ Չիլինգարյանի` «Մարդիկ աշխատանքային փորձ ունեն, հասկանում են» պատասխանը նրան չգոհացրեց։ Հետևեց հաջորդ հարցը.

— Նորից եմ հարցնում` ունե՞նք օրենք, որով պետք է ստուգվի` թաղանթապատվա՞ծ է, թե՞ ոչ։

Կրկնակի հարցին անգամ Չիլինգարյանը խուսափող պատասխան տվեց ու չգոհացրեց Հովհաննիսյանին։

© Sputnik / Asatur YesayantsԱրման Չիլինգարյան և Էդուարդ Հովհաննիսյան
Арман Чилингарян и Эдуард Ованнисян - Sputnik Արմենիա
Արման Չիլինգարյան և Էդուարդ Հովհաննիսյան

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, թե որոնք են մեքենաների ապակիները թաղանթապատելու նորմատիվները, ՃՈ իրավաբանական բաժնի պետը նախ ասաց, որ ոչ մի գործարան մգացված ապակիներով մեքենաներ չի թողարկում։ Այլ բան է թաղանթապատումը։

«Առջևի դիմապակին պետք է ունենա 70-տոկոսանոց լուսաթափանցելիություն, բայց թաղանթ չի կարող ունենալ։ Եթե տրանսպորտային միջոցն ունի կողային հայելիներ, ապա առջևի ու հետևի դռների ապակիները պետք է ունենան 70-տոկոսանոց լուսաթափանցելիություն։ Այդ դեպքում թուլատրվում է վարորդի նստելատեղից հետ գտնվող հատվածը անսահմանափակ մգացնել»,-ասաց նա։

Սակայն ոչ բոլոր կանոններն են վերաբերում նվազ նշանակություն ունեցող դեպքերին։ Չիլինգարյանը հայտնեց, որ պատասխանատվության կենթարկվի նա, որի մեքենայի անիվները ամբողջությամբ կհատեն լուսացույցի առջև գտնվող հոծ գիծը։

«Եթե մեկը տուգանվել է դրա համար, նշանակում է, որ չի ցանկացել պահպանել կանոնները կամ ուշադիր չի եղել երթևեկության նկատմամբ, որը չի կարող համարվել «նվազ նշանակություն ունեցող»։ Նախազգուշացման դրույթ կա նաև խաչմերուկներին մոտենալու ժամանակ երթևեկության գոտիները բաժանող հոծ գծանշումների խախտման դեպքում։ Այստեղ օրենքը չի սահմանում պատասխանատվություն, եթե այդ գծանշումը հատվել է մեկ անիվով։ Մեկ ամիս ասելով` նկատի ունեմ մեկ կողմի անիվները»,-պարզաբանեց Չիլինգարյանը։

Չնայած Արման Չիլինգարյանի և Էդուարդ Հովհաննիսյանի բանավեճին, վերջինս, այնուամենայնիվ, խոստովանեց, որ նվազ նշանակության իրավախախտումների դրույթները գործում են, և առաջադիմություն կա։

Լրահոս
0