00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ կիրք կամ ինչպես ես մեկնաբան դարձա

© Sputnik / Asatur YesayantsХачик Чахоян
Хачик Чахоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շատերի համար սպորտն առողջ կենսակերպի հիմնական բաղադրիչն է, իսկ ոմանց համար՝ հենց կյանք: Դա վերաբերում է նաև սպորտային լրագրողներին: Այսօր ողջ աշխարհում նշվում է Սպորտային լրագրողի միջազգային օրը:

Սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը պատմեց, թե ինչ է նշանակում լինել մարզական լրագրող: Զրույցը վարեց Լաուրա Սարգսյանը:

- Ինչպե՞ս ընտրեցիք գործունեության նման ոլորտ:

— ԽՍՀՄ տարիներին սպորտը և ֆիզկուլտուրան կրթական ծրագրի անբաժանելի մասն էին: Փոքր հասակից ես և ընկերներս զբաղվել ենք սպորտով, հաճախ տարբեր խաղեր կազմակերպել: Պարապմունքներից բացի` ես շատ եմ կարդացել սպորտային գրականություն և այդ ժամանակ հայտնի «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» և «Խորհրդային սպորտ» թերթերը: Ես շատ մեծ ցանկություն ունեի անմիջական առնչություն ունենալ մեր մարզիկների հաղթանակներին, առաջինը տեսնել նրանց, իմանալ նրանց մասին: Ես զբաղվել եմ ձյուդոյով և երաժշտությամբ, բայց նաև ցանկանում էի մեկնաբանել ֆուտբոլային խաղեր: Սպորտն այն ժամանակ կոլեկտիվ երևույթ է: Մենք բակի տղաներով գնում էինք մարզասրահ, մարզվում, հետո գնում էինք տուն և եռանդով լի պատրաստվում հաջորդ օրվան:

Ես 13 տարեկան էի, երբ Թբիլիսիում հանդիպեցի հայտնի դերասան Կոտե Մախարաձեի հետ, ով հեռուստատեսությամբ ֆուտբոլային խաղեր էր մեկնաբանում: Ինձ ներկայացրին Մախարաձեին. «Կոտե Իվանովիչ, այս պատանին ուզում է ֆուտբոլային մեկնաբան դառնալ»: Նա ինձ նայեց և հարցրեց. «Իսկ դու արտի՞ստ ես»:

Футбольный мяч - Sputnik Արմենիա
Եվրո-2016. Ամեն ինչ առջևում է

Այս խոսքերից ես հասկացա, որ մեկնաբանը չպետք է միայն չոր տեղեկություններ հաղորդի, նա պետք է զգացմունքով կատարի իր գործը: Նա ոչ միայն պետք է իմանա մարզական լրագրության օրենքները, այլև բազմակողմանի զարգացած մարդ լինի, ով կարող է օգտագործել իր մտավոր ներուժը մեկնաբանելիս: Չէ՞ որ սպորտը սերտորեն կապված է մշակույթի և հոգեբանության հետ:

-Ե՞րբ սկսեցիք Ձեր ուղին հեռուստատեսությունում:

— 1992թ.-ին Գյումրիում բացվեց «Շիրակ» հեռուստաալիքը: Այդ ժամանակ գլխավոր խմբագիրը Ժորա Վարոսյանն էր: Նա հարցրեց, թե ինչով կցանկանայի զբաղվել հեռուստատեսությունում, իսկ ես պատասխանեցի, որ ցանկանում եմ ֆուտբոլ մեկնաբանել: Սակայն լինելով բարբառի կրող՝ ստիպված էի աշխատել ու շտկել խոսքս նախքան հեռուստատեսությունում աշխատանքին ձեռնամուխ լինելը: Բայց դրանից հետո էլ միանգամից չնստեցի մեկնաբանի աթոռին, այլ սկսեցի մարզական լուրեր լուսաբանել:

Փոքր հասակից շրջապատված եմ եղել մարզիկներով, ոմանց հետ մինչև հիմա ընկերություն եմ անում: Ինձ միշտ ոգեշնչել է նրանց խանդավառությունը, որը նկատում էի մրցումների ժամանակ: Ասեմ, որ դա ինձ օգնում է աշխատանքի մեջ:

© SputnikԱրևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյան և մեկնաբան Խաչիկ Չախոյան
Արեգ Հովհաննիսյան և Խաչիկ Չախոյան Арег Ованнисян и Хачик Чахоян - Sputnik Արմենիա
Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյան և մեկնաբան Խաչիկ Չախոյան

-Առաջին անգամ ե՞րբ նստեցիք մեկնաբանի խոսափողի առջև:

— 1993թ.-ին, երբ «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ «Արարատ» և «Շիրակ» թիմերի եզրափակիչ խաղը: Ես պետք է առաջին անգամ ֆուտբոլային հանդիպում մենբանեի: Ես ո՛չ փորձ ունեի, ո՛չ հմտություն, այլ ընդամենը մեծ ցանկություն: Ես «Շիրակի» երկրպագու էի: Ի դեպ, մինչև հիմա էլ, մի ժամանակ նույնիսկ եղել եմ այդ թիմի մամուլի քարտուղարը: Մեկնաբանելու ժամանակ ես չկարողացա զսպել զգացմունքներս, և երբ «Շիրակը» պարտվեց, իմ խոսքից հայտնի դարձավ նախասիրությունս:
Նույնիսկ ինձ մի քանի կոպիտ բառ թույլ տվեցի: Դա ինձ համար դաս եղավ, և ես հասկացա, որ մեկնաբանը պետք է անկողմնակալ լինի:

-Ձեր գործունեությունից ի՞նչն եք հիշում ամենից շատ:

— Երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի անգամ խաղը մեկնաբանելիս գերհոգնածությունից մի քանի վայրկյան կորցրեցի գիտակցությունս: Ես ընկա աթոռից, նույն ակնթարթին վեր կացա և շարունակեցի աշխատանքս: Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ հեռուստադիտողները նույնիսկ չհասկացան, որ որոշ ժամանակով զրկվել էին մեկնաբանից: Արդեն ընդմիջման ժամանակ ինձ սրտի կաթիլներ տվեցին:

Մեր մարզիկների յուրաքանչյուր հաղթանակ ու յուրաքանչյուր պարտությունն իմն եմ համարում: Երբ մերոնք պարտվում են, մոտս անքնություն է սկսվում:

-Ո՞վ է եել Ձեր կուռքը սպորտային լրագրությունում:

— Ես մեծացել եմ՝ լսելով Վադիմ Սինյավսկուն, Նիկոլայ Օզերովին, Գեորգի Սարգսյանցին, Վլադիմիր Մասլաչենկոյին, Սուրեն Բաղդասարյանին և Սլավա Սարգսյանին: Յուրաքանչյուրից փորձել եմ ինչ-որ բան սովորել, միաժամանակ ձգտել եմ մշակել իմ սեփական ոճը: Ես այս գործում 23 տարվա փորձ ունեմ, բայց մինչև հիմա սովորում եմ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ մեկնաբաններին:

— Սիրեք սպորտը, լավ սովորեք մայրենի լեզուն, գրագետ եղեք, առանց դրա անհնար է մեկնաբան դառնալ:

-Այսօր մենք կտեսնենք Իտալիայի և Գերմանիայի հավաքականների խաղը: Ձեր կարծիքով՝ ով կհաղթի:

— Չեմ ուզում կանխատեսել, բայց նշեմ, որ հետաքրքրիր խաղ է սպասվում:

Լրահոս
0