ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժի պետ Սահակ Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների` երիտասարդ տղան, որը 20-25 տարեկան է, նետվել է Կիևյան կամրջից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: