00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է պետք Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակելու համար

© Sputnik / Asatur YesayantsЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էդվարդ Նալբանդյանը ՍԾՏՀ անդամ երկրների արտգործնախարարների նիստում խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին և նշել այն կետերը, որոնք անհրաժեշտ են հիմնահարցի շուրջ բանակցությունները շարունակելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հուլիսի 1-ին Սոչիում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին, որի ընթացքում նշել է այն կարևոր քայլերը, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը շարունակելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, ապա կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,- ասել է Նալբանդյանը։

Նախարարն իր ելույթում կարևորել է միջտարածաշրջանային փոխադրումների, տրանսպորտային համակարգերի զարգացումը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) օղակաձև մայրուղու հիմնական երթուղու երկարաձգումը մինչև կազմակերպության բնագավառային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի սահման, բեռնային և ուղևորատար լաստանավային փոխադրումների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Президент НКР Бако Саакян - Sputnik Արմենիա
Արցախը պետք է մասնակցի բանակցություններին

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ հայ մասնագետներն իրենց ներդրումն են ունեցել դեպի միջազգային շուկաներ ՍԾՏՀԿ փոքր և միջին ձեռնարկությունների դուրս գալու համար ուղիների մշակման, համացանցի միջոցով առևտրի և առևտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման հարցերում:

«Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև «Դեղամիջոցների որակի երաշխիքի ոլորտում համագործակցության հուշագրի» ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել հասնել կոնսենսուսի «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի» նախագծի շուրջ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Ըստ նրա` հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջև համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին:

«Հայաստանը հանդես է գալիս նաև էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին», — շեշտել է Նալբանդյանը:

Նրա խոսքով` Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել

«Իհարկե, այդ փոխգործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և այլ հիմնարար փաստաթղթերին համապատասխան։ Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները», — նշել է Նալբանդյանը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարներն ընդունել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք բանաձևեր, որոշումներ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության խորացմանը։

Նիստի ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային:

Լրահոս
0