00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբան. «Անալիտիկի» խմբագրի նկատմամբ դատարանի որոշումը մեխանիկական է

© Photo : Федор ОбмайкинУголовное дело
Уголовное дело - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու` դատարանի որոշումը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը համարում է չհիմնավորված

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հունիսի 30-ին դատարանը որոշում կայացրեց «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին։ Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշման մեջ հիմնավոր պատճառաբանություն չկա։

Тигран Уриханян - Sputnik Արմենիա
Տիգրան Ուրիխանյանը ցուցմունք կտա «Անալիտիկ»-ի գործով

«Նախ` չկա հիմնավոր կասկած առ այն, որ Անի Հովհաննիսյանը կատարել է իրեն մեղադրված արարքը։ Երկրորդ` դատարանի որոշումը որևէ կերպ պատճառաբանված չէ, առկա չէ որևէ հիմք, որ նա ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել, թաքնվել քննությունից։ Դատարանի որոշումը բոլոր դեպքերում ժամկետանց է Քրեական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի իմաստով»,- ասաց պաշտպանը։

Նա պարզաբանեց, որ եթե դատարանը գտնում էր, որ կալանքի ժամկետը պետք է երկարացնել, ապա այն պետք է կատարեր ժամկետը լրանալուց առնվազն 5 օր առաջ, ինչպես 139-րդ հոդվածի պահանջն է, այնինչ որոշումը եղել է 4 օր առաջ։ Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 3-ին։

«Դատարանը մեխանիկական որոշումներ է կայացրել` ստանդարտ ձևակերպումներով։ Մեր դատական ատյանների կողմից նման որոշումները բազմաթիվ են։ Պարզապես կարելի է այնտեղ անուն-ազգանունները փոխել»,-ասաց Լիպարիտ Սիմոնյանը։

Նա մեջբերեց դատարանի հիմնավորումը, որ առկա է կասկած, և ենթադրվում է, որ Անի Հովհաննիսյանը կխուսափի ու կխոչընդոտի քննությանը։

Նշենք, որ analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ԱԺ պատգամավորից գումար շորթելու կասկածանքով:

Լրահոս
0