00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործատուի ու աշխատողի ստվերային ձեռքսեղմումը` Հարկային օրենսգրքի ստվերում

© Uforum рукопожатие
рукопожатие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարկային օրենսգիրքը լուծելու է երկրում առկա սոցիալական խնդիրներն ու լցնելու է պետական բյուջեն։ Նախագծի հեղինակների այս խոստումներին հակադրում են տնտեսագետները` նոր օրենսգիրքն ավելացնելու է ստվերն ու պետության նկատմամբ անվստահությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց, որ դրա հիմնական նպատակը երկրում սոցիալական խնդիրների կարգավորումն է: Օրենսգրքի նախագծին ծանոթ տնտեսագետները, սակայն, հակառակ կարծիքն ունեն։ Ըստ նրանց` նոր Հարկային օրենսգիրքը ստվերի դեմ պայքարի իրական մեխանիզմ չի առաջարկում և հարկատումների վստահությունը չի ավելացնելու։

«Մարդիկ մոտիվացված չեն հարկերը վճարել։ Ասում են` ես ինչու՞ վճարեմ, եթե այդ պետական միջոցները տնօրինելիս ինչ-որ մեկը (կարևոր չէ`ով) անբարեխիղճ վարք է դրսևորում։ Ե՛վ բիզնեսի մոտ է այդ անվստահությունն առաջանում, և՛ցանկացած այլ հարկ վճարողի մոտ»,- ասում է Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։

Համբարձումյանի խոսքով` այսօր հարկատուները հպարտանում են ոչ թե պետությանը վճարած իրենց հարկերով, այլ հակառակը, որ կարողացել են ինչ-որ ձևով խուսափել դրանցից։

Здание Национального собрания Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգիրքը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ նշեց, որ «պետական ծախսերը, որոնք դրվում են բյուջեի մեջ, նախ պետք է հիմնավորված ու ընդունելի լինեն հարկատուների համար, որպեսզի մարդիկ էլ հարկահպատակության մշակույթ դրսևորեն»։

Իսկ քանի դեռ նման մշակույթ մեր երկրում չկա, տնտեսագետները վստահ են` անգամ նոր Հարկային օրենսգրքի ընդունումից հետո ստվերը մեր տնտեսությունից չի վերանալու։

Տնտեսագետ Վահագն Համբարձումյանի կարծիքով` եթե պետությունը բյուջե հավաքագրելու խնդիր է դրել և բարձրացնում է տոկոսադրույքները, դա հանգեցնելու է թերհայտարարագրման, երբ աշխատողն ու գործատուն ստվերային համաձայնության են գալիս։

«Օրինակ` ես ստանում եմ 1 մլն դրամ աշխատավարձ, փաստաթղթով գրել ենք 200 000 դրամ, պայմանավորվել ենք, ձեռք ենք սեղմել, ու ոչ մի ստիմուլ չկա, որ ես կարողանամ համոզել իմ գործատուին, որ այդ գումարը բարձրացնի»,- ասաց Համբարձումյանը։

Ստացվում է` պետությունը բարձրացնում է հարկային տոկոսադրույքները, որ կարողանա բյուջե հավաքագրել, փոխարենը մեծանում է ստվերը, և բյուջեի մուտքերը դարձյալ նվազում են։

«Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ անդամ Արմեն Եսոյանին էլ զարմացրել է հարկային ծառայության աշխատակիցների` զենք կրելու իրավունքը Հարկային օրենսգրքով ամրագրելու մոտեցումը։

«Զենք կրելու իրավունքը կարող է ամրագրվել այլ օրենքում, ասենք` Հարկային ծառայության մասին։ Բացի այդ, մենք ունենք շատ լավ իրավապահ համակարգ, որն անհրաժեշտության դեպքում կապահովի թե՛ հարկային ծառայողի և թե՛ հարկ վճարողի անվտանգությունը։ Այդ իրավունքն այստեղ ամրագրելը, կարծում եմ, մեծ խնդիր է»,- ասաց Արմեն Եսոյանը։

руководитель исследовательского центра Альтернатива Татул Манасерян - Sputnik Արմենիա
Կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատիժն է

Ի դեպ, հարկային ծառայողները Հայաստանում զենք կրելու իրավունք են ստացել դեռևս 2002թ-ին, երբ նրանց այդ իրավունքն ամրագրվել է ՀՀ Հարկային ծառայության մասին օրենքով։

Հիշեցնենք` Ազգային ժողովը հունիսի 15-ին առաջին ընթերցմամբ 68 կողմ ձայնով ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը, որը մի քանի օր ընթացող քննարկումների ժամանակ խիստ քննադատությունների արժանացավ։ Մինչ երկրորդ ընթերցմամբ ԱԺ օրակարգում ընդգրկվելը նախագիծն այժմ լրամշակման փուլում է։

Լրահոս
0