00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովի գործը. դատարանը չընդունեց Ռուսաստանի դեմ ուղղված քաղհայցը

© Sputnik / Андрей Старостин / Անցնել մեդիապահոցСудебный молоток
Судебный молоток - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստի ժամանակ դատարանն այս անգամ հրաժարվեց ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված քաղհայցը, որն ընդունել էր նախորդ նիստի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրիում Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով և ավարտվեց 30 րոպե անց՝ Ավետիսյանների իրավահաջորդների և նրանց շահերի պաշտպանների դժգոհությամբ։

Նախորդ դատական նիստի ժամանակ ընդունած քաղհայցը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 30-ի նիստին հրաժարվեց ընդունել:

Суд над рядовым РФ Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Վալերի Պերմյակովի գործով քաղհայց է ներկայացվել Ռուսաստանին

Մայիսի 27-ին կայացած նախորդ նիստի ժամանակ ՌԴ-ի դեմ քաղհայց էր ներկայացվել: Քաղհայցի չափը՝ ընդհանուր 450 հազար եվրո գումար, որոշվել էր հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում այն, որ Պերմյակովի իրականացրած սպանությունների հետևանքով մահացել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, նրանցից 2-ը` մանկահասակ երեխա:

Դատարանը նախորդ դատական նիստի ժամանակ քաղհայցն ընդունել էր, ավելին` մոտ մեկ ամիս ընդմիջում էր տվել՝ ՌԴ-ին ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելու համար: Այս նիստի ընթացքում ներկայացվեց քաղհայցը չընդունելու որոշումը։

«Ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ քաղհայցը չի կարող հանդիսանալ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից քննվող գործի առարկա՝ դատարանը մերժում է ընդունել քաղաքացիական հայցվորներ, տուժողների իրավահաջորդներ՝ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի և Նարինե Պողոսյանի կողմից 2016 թվականի մայիսի 27-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումը»,-նշված է որոշման մեջ:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին դիմեց 1 շաբաթով դատը հետաձգելու խնդրանքով՝ նշելով, որ այս ընթացքում կպատրաստվի դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդություն՝ հաշվի առնելով այն, որ դատարանը կայացրել է անհիմն որոշում:

«Անցած նիստի ժամանակ արդեն դատարանը քաղհայցն ընդունել էր և 1 ամիս տրամադրել այդ քաղհայցը թարգմանելու և հասցեատիրոջը ներկայացնելու համար, մինչդեռ այսօր ներկայացվում է մեկ այլ որոշում՝ ինչի իրավունքը դատարանը չուներ: Սա ակնհայտ անհիմն որոշում է, որի իրավունքը դատարանը չուներ։ Այս 1 ամսվա ընթացքում լուրջ փոփոխություն է տեղի ունեցել, և ինչ-որ մեկը որոշել է, որ պետք է որոշում գրի»,- նշեց Լուսինե Սահակյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ չհերքելով այն փաստը, որ հնարավոր է, որ նույն քաղհայցով դիմեն Եվրադատարան, սակայն այս պարագայում, եթե մինչ այս հայցը ներկայացված էր Ռուսաստանի Դաշնության դեմ, ապա Եվրադատարանում իր վրա «պարտավորություն» կվերցնի և որպես պատասխանող կողմ ՌԴ-ի հետ կներկայանա նաև Հայաստանի Հանրապետությունը:

Լրահոս
0