ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` պարզել են հունիսի 28-ին Երևանյան լճում ջրահեղձ եղած երիտասարդի ինքնությունը. նա Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչ 27-ամյա Արման Մարգարյանն էր, որը բարմեն էր աշխատում էր Երևանում գործող ակումբներից մեկում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հունիսի 28-ին, ժամը 14:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները, փրկարարներն ու քննիչները Երևանյան լճի ափի մոտ գտնվող փայտե կառամատույցի վրա հայտնաբերել էին տղայի բաճկոն, կոշիկներ, գումար, բանալիներ և այլ իրեր: