00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարիա Զախարովան կարծում է, որ Ղարաբաղի հարցը լռություն է պահանջում

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցБрифинг официального представителя МИД России М. Захаровой
Брифинг официального представителя МИД России М. Захаровой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Ղարաբաղի հարցը լռություն է պահանջում

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Անկախ լրագրողների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալու ցանկությունից, գոյություն ունեն թեմաներ, որոնք լռություն են պահանջում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքների մասին հարցին։

Զախարովան նշել է, որ այս թեմայի պատմությունն ու նրբությունը հաշվի առնելով` բոլորը ցանկություն ունեն մեկնաբանել այն և պարզաբանումներ տալ։ Սակայն, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հարկ է տարբերել բացատրությունները հանրային քննարկումներից և այս բարդ խնդրի լուծման համար հանրային տարածքն օգտագործելու փորձից։

«Այս հարցը լուծելու համար բանակցային գործընթաց է ընթանում։ Այն տարբեր մեխանիզմներից է բաղկացած, դա, բնականաբար, և´ գագաթնաժողովներն են, և´ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հանդիպումները», — հայտնել է Զախարովան։

Ինչպես նշել է դիվանագետը, պետերբուրգյան հանդիպումը բարեհաջող է անցել բոլոր մասնակից կողմերի և դիտորդների գնահատմամբ։ Հանդիպման ձեռքբերումներից էր այն, որ համատեղ բաց հայտարարություն է արվել։ Նրա խոսքով` հայտարարությունն ամբողջությամբ համաձայնեցված է կողմերի միջև, այն բացահայտում է ինչպես հանդիպման մանրամասներն ու արդյունքները, այնպես էլ առաջ շարժվելու ուղիներն ու հեռանկարները։

Государственный департамент (Госдеп США) - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ն կարևորում է ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

Զախարովան առանձին կարևորեց այն, որ ձեռք բերված դրական միտումը չկորցնեն հանրային հայտարարությունների և հանրային հռետորաբանության ընթացքում։ Դիվանագետի խոսքով` անհրաժեշտ է պահպանել դրական այդ միտումը, որպեսզի հետագայում այն գործի դրվի կոնկրետ անելիքների ու քայլերի ժամանակ։

«Ես հասկանում եմ, որ իմ պատասխանը չափից ավելի դիվանագիտական էր։ Հավանաբար դուք բոլորդ ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկանալ ու հստակ ինֆորմացիա, ինչպես նաև կանխատեսումներ ստանալ։ Սակայն թեմաներ կան, որոնք պարզապես լռություն են պահանջում։ Եվ ոչ նրա համար, որ ինչ-որ բան թաքցվում է, այլ նրա, որ այստեղ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները», — նշել է Զախարովան։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` հակամարտության կողմերին հատուկ խնդրել էին քննարկումների համար ընտրել բանակցային գործընթացը, ոչ թե հանրային տարածքը։

«Կարևորը խնդրի լուծման ուղին ուրվագծելն է», — ասել է Զախարովան։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0