ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին նշված է «Հիդրոմետ» ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-ին և 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 29-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 35-36 աստիճան, 30-ին` 36-37 աստիճան, հուլիսի 1-ին` 35-36 աստիճան, հուլիսի 2-ին` 34-35 աստիճան, հուլիսի 3-ին` 33-34 աստիճան տաքություն։