00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանում ընթանում է ռուս-հայկական երիտասարդական համաժողովը

© Российско-армянский молодежный форумРоссийско-армянский молодежный форум.
Российско-армянский молодежный форум. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայում համաժողովի բացումից հետո պատվիրակությունները մեկնել են Ռյազան, որտեղ մասնակիցները և հյուրերը շարունակել են միջմշակութային երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Համաժողովի գլխավոր նպատակը երկու երկրների մարդասիրական համագործակցության ամրապնդումն է: Նախատեսվում է, որ բանավեճերի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն պայմանավորվածություններ՝ ուղղված ռուս-հայկական երիտասարդական համագործակցության զարգացմանը, և պայմաններ կստեղծվեն գիտության, տնտեսության և սոցիալ-մշակութային ոլորտներում երկկողմ նախագծերի ձևավորման համար:

«Մենք կանոնավոր կերպով մասնակցում ենք միջազգային համաժողովների, դա փորձի, գիտելիքների փոխանակում է: Հնարավոր է՝ մեզ հաջողվի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել»,- Sputnik-ին ասաց «Փրկարարների ռուսական ուսանողական կորպուս» երիտասարդական կազմակերպության ղեկավարի տեղակալ Ելիզավետա Մոսկովինան:

«Հիմա ավելի կարևոր է կենդանի շփումը, հաղորդակցությունները, անձնական ծանոթությունները: Թվային տեխնոլոգիաների դարում լավ փոխհարաբերությունները հարցերն ավելի արագ են լուծում, քան 10 պաշտոնական հարցումները: Ուսանողներն իրենց մակարդակում կարող են գաղափար ներկայացնել և հանդես գալ նախաձեռնությամբ բարձրագույն մակարդակում՝ առաջարկելով այն նրանց, ովքեր օրենսդրական մակարդակում որոշումներ են ընդունում: Ռուսական պատվիրակության անդամներն ընտրվել են ողջ Ռուսաստանից»,- ասել է համաժողովի մասնակիցը:

«Երիտասարդությունից է կախված, թե ապագայում դեպի ուր կշարժվեն մեր երկրները: Պետք է բարեկամական երկխոսություն հաստատել բոլոր մակարդակներում: Երիտասարդության մոտ արդեն հիմա հայտնվում են քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, սոցիալական կապեր»,- կարծում է համաժողովի կազմկոմիտեի ներկայացուցիչ Իվան Տարականովը:

© Российско-армянский молодежный форум.ԶՈՒ գեներալ–լեյտենանտ, խորհրդային և հայ զորահրամանատար, «Արևմտահայոց ազգային կոնգրեսի» փոխնախագահ Նորատ Տեր–Գրիգորյանց
Генерал-лейтенант ВС, советский и армянский военачальник Норат Григорьевич Тер-Григорянц, заместитель председателя Национального Конгресса западных армян. - Sputnik Արմենիա
ԶՈՒ գեներալ–լեյտենանտ, խորհրդային և հայ զորահրամանատար, «Արևմտահայոց ազգային կոնգրեսի» փոխնախագահ Նորատ Տեր–Գրիգորյանց

«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ Լևոն Մուքանյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միշտ եղել են բարեկամական հարաբերություններ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՏՄ և ՀԱՊԿ կառույցների շրջանակում:

«Դարեր շարունակ մենք երբեք չենք պատերազմել, ինչը լուրջ հիմք է ապագայում հարաբերությունների զարգացման համար: ԵՏՄ ընդլայնման շրջանակում նախատեսվում է ապրանքաշրջանառության լուրջ աճ, տնտեսական ծրագրերի, ռազմական համագործակցության, մեր երկրների միջև անվտանգության ծրագրերի ավելացում: Դեռ Սուվորովն է ասել, որ Հայաստանը Ռուսական կայսրության հարավային վահանն է: Բայց մեր նախագահների և կառավարությունների միջև բոլոր պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն հասարակական կապերով, այլապես դրանք կմնան թղթի վրա զուտ որպես գեղեցիկ ձևակերպում»,- ասել է Մուքանյանը:

«Քաղաքացիական փոխհարաբերությունների ամրապնդումն այն է, ինչով մենք զբաղվում ենք համաժողովի ընթացքում: Այդ ամրապնդման մեջ երիտասարդությունը կարևոր օղակ է: Երիտասարդության աշխարհայացքը, միմյանց հետ շփումը որոշիչ գիծ կդառնա մոտ ապագայի ծրագրավորման հորիզոնում: Առայժմ մենք տեսնում ենք, որ կա հարաբերությունների ամրապնդման հիմք, բայց այն պետք է փոքրիկ ծառի նման անընդհատ ջրվի»,- նշել է Մուքանյանը:

© Российско-армянский молодежный форумՌուս–հայկական երիտասարդական ֆորում
Российско-армянский молодежный форум. - Sputnik Արմենիա
Ռուս–հայկական երիտասարդական ֆորում

«Գաղտնիք չէ, որ Արևմուտքը Հայաստանում ֆինանսավորում է հակառուսական գործունեություն: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար պետք է, որպեսզի մեր երիտասարդությունը տարբերի սևը սպիտակից: Մենք կրթված և ինտելեկտուալ երիտասարդություն ունենք: Համաժողովում կքննարկվեն նախագծեր կրթության, մշակույթի, զանգվածային հաղորդակցությունների, պատմական փաստերի խեղաթյուրմանը հակազդելու ոլորտներում»,- ասել է Մուքանյանը:

«Մենք շատ տաղանդներ ունենք, բայց նրանց շատ գաղափարներ չեն իրագործվել, որովհետև ռեսուրսները չեն բավականացնում: Դա Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր խնդիրն է: Ռեսուրսները պետք է ապահովեն ավագ ընկերները»,- եզրափակել է Մուքանյանը:

Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհուրդը և Ռյազանի Եսենինի անվան պետական համալսարանը` ՌԴ կրթության և գիտության նախարարության, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Միջոցառման գործընկերներն են «Երիտասարդական միջոցառումների իրագործման կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ռուս-հայկական երիտասարդական միությունը, Հայաստանի բարեկամության ռուսական միությունը և «Ռուսաստանի հայերի միություն» ՍՊԸ-ն:

Լրահոս
0