00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապ. «Խնդրում եմ, որ օրհնեք ինձ»

© Sputnik / Asatur YesayantsЭкуменическая церемония и совместная молитва за мир Папы Римского и Католикоса Гарегина II на площади Республики
Экуменическая церемония и совместная молитва за мир Папы Римского и Католикоса Гарегина II на площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող պատարագի ժամանակ Վեհափառի հղած պատգամին հաջորդեց Հռոմի պապի խոսքը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցը հույժ ցանկալի ու անմոռանալի կոչեց:

«Այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալությունը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք, թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակուեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, և հավատացած ենք և զգում ենք թե մեկ է: «Մէ՛կ մարմին և մէ՛կ հոգի, ինչպես որ մէ՛կ է ձեր յոյսը […]. մէ՛կ Տէր, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն: Մէ՛կ Աստուած և Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ և մեր բոլորի մէջ» (Եփ 4,4-6). իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը: Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարդուղիմեոս և Թադեոս, որ առաջի անգամ քարոզեցին Ավետարանը այս աշխարհում, և սուրբ Պետրոսն ու Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդության: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար և ձեզ հետ. Փառք Աստծո:

Папа Римский Франциск получил в дар миниатюру Ноева-Ковчега с землей из разных уголков мира, куда оказались заброшены армяне после геноцида. - Sputnik Արմենիա
Նոյյան տապանի մանրակերտը Հռոմի պապը Վատիկան կտանի

Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսավոր երեգսրբեանը բարձրացավ երկինք, օրհնաբանելով Աստծո սրբությունը. Ամենաբարձրյալի օրհնությունը առատորեն իջնի երկիր, Աստվածամոր, մեծ սուրբերի և վարդապետների, մարտիրոսների և հատկապես բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջավ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգևի մեկ սիրտ, մէկ հոգի. մեզ այցելի միության մէջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խոսքերիցն ոմանք որ ձեր Ծեսի մեջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխոս ես մեզ համար, անմռունչ հեծություններով ողորմած Հոր մոտ, որ սրբերին պահում ես և մեղավորներին մաքրում», թող իջնի մեր վրա քո սիրո և միության կրակը, և «այս կրակով հալին մեր գայթակղութեան պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատյան ողբերգության, 33,5), նախևառաջ միության պակասը Քրիստոսի աշակերտների միջև:

В Гюмри Папа Римский благословил детей с аутизмом - Sputnik Արմենիա
Հռոմի պապն օրհնեց հաշմանդամություն ունեցող հայ մանուկներին

Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի «ո՛չ ենթարկություն մեկը միւսին, ո՛չ կլանում, այլ առաել ընկալում բոլոր շնորհներին որ Աստված տված է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագործության մեծ խորհուրդը, իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ» (Սրբազան Հոր խոսքեր Աստվածային Ծիսակատարության ընթացում, Սուրբ Գեորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):

Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնին, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցեալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը, որ ներում և հաշտվում է:

Ինչպես Առաքյալները Զատկի առավոտյան վազեցին հարության վայրը, նոր հույսի երջանիկ արևագալից դյութված (հմմտ. Յվ 20,3-4), նույնպես մենք ևս, այս սուրբ Կիրակին, հետևում ենք Աստծո կանչին՝ կատարյալ միության և արագացնենք մեր քայլերը:

Իսկ այժմ, Սրբություն, Աստծո անունով, խնդրում եմ, որ Ինձ օրհնեք, օրհնեք ինձ և Կաթողիկե Եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն:

Լրահոս
0