ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հռոմի պապի և Գարեգին Վեհափառի` աշխարհի խաղաղությանն ուղղված աղոթքից առաջ Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա ցուցադրվում են հոլովակներ՝ 2015 թ-ի ապրիլ 12-ին Ս. Պետրոսի տաճարում մատուցված պատարագի և այլ դրվագներով:
Երևանի գլխավոր հրապարակում կարճ ժամանակ անց տեղի կունենա Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետությամբ:
Էկումենիկ արարողությանը ներկա է լինելու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Կառավարության անդամներ, Երևանում աշխատող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Իսկ մինչ այդ հավաքվածներն ունկնդրում են Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը։