00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. «Ձեր թավշաձայն երգը ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերը»

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյանին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Նաիրուհի Ալավերդյանին:

«Դուք մեր ազգային երգարվեստի այն երախտավորներից եք, որի կենսագրությունը սերտորեն կապված է Արցախի հայության ինքնության դրսևորման, մեր ժողովրդի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և տարածման հետ:

Ձեր թավշաձայն երգը տարիներ շարունակ ջերմացնում է մեր հայրենակիցների սրտերն ու հոգիները:

Թող այս օրերին հնչող բազում բարեմաղթանքները մշտապես ուղեկից լինեն Ձեզ ողջ կյանքում»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Լրահոս
0