00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանցի հինգ երեխա է հոսպիտալացվել Երևանում

© Sputnik / Asatur YesayantsБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանցի երեխաների հոսպիտալացման պատճառը եղել է օգտագործած սնունդը, նրանց վիճակն այժմ բավարար է

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հունիսի 23-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել Իրանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացի (11-13 տարեկան երեխաներ), հայտնում են առողջապահության նախարարությունից։

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել շտապ օգնության ծառայության միջոցով: Նույն օրն առավոտյան բոլոր երեխաների մոտ եղել է սրտխառնոց, փսխում, այնուհետև` լուծ:

Հիվանդանոց ընդունվելու պահին երեխաների վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Վարակաբանի կողմից նախնական ախտորոշվել է սուր գաստրոէնտերիտ: Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, ներկայումս նրանց վիճակը բավարար է:

Պարզվել է, որ հունիսի 22-ի առավոտյան զբոսաշրջության նպատակով Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Գորգան քաղաքի շուրջ 50 քաղաքացի, որոնց մեծ մասը մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են` 11-13 տարեկան երեխաներ` ծնողների և մարզիչների ուղեկցությամբ: Խմբի 15 անդամ (5 մեծահասակ և 10 երեխա) վարձակալել է մասնավոր առանձնատուն։ Հիվանդանոց հոսպիտալացված 5 երեխա բնակվում է այդ տանը:

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ նրանք հոսպիտալացման նախորդ երեկոյան տանն ընթրելիս կերել են Իրանից իրենց հետ բերված ձկան պահածո: Խմբի մյուս երեխաներն ու մեծահասակներն ընթրիքին բրինձ են կերել։ Նրանցից որևէ մեկը որևէ գանգատ չի նշում, բոլորն առողջ են:

Վարձակալված առանձնատանն ապրող երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների հետ տարվել է բացատրական աշխատանք շոգ եղանակին սննդամթերքի ճիշտ պահպանման, մրգերի և բանջարեղենի պատշաճ լվացման, աղիքային վարակների, սննդային թունավորումների և այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում նաև Հայաստանի բնակիչներին` հետևել սանիտարահիգիենիկ նորմերին և զգուշանալ սննդային թունավորումներից։

Լրահոս
0