00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏՏ առաջատարը Հայաստանն է, բայց "Seedstars World"-ը գնում է Վրաստան

© ExpertoramaИгорь Овчаренко
Игорь Овчаренко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
"Seedstars World" ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջիկայում նախատեսում է տարածաշրջանային մշտական ներկայացուցչություն հիմել։ Ապագա գրասենյակն, ամենայն հավանականությամբ, տեղակայված կլինի Վրաստանում։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. "Seedstars World" ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջիկայում նախատեսում է տարածաշրջանային գրասենյակ հիմել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ընկերության տարածաշրջանային ծրագրի ղեկավար Իգոր Օվչարենկոն։

Գրասենյակի համար, նախնական տեղեկություններով, ընտրվել է Վրաստանը` հիմնականում քաղաքական նկատառումներից ելնելով։ Մինչդեռ համեմատության կարգով հայ մասնագետների որակավորումը, Օվչարենկոյի խոսքով, հարևան երկրների` Ադրբեջանի ու Վրաստանի համեմատ շատ ավելի բարձր է։

Նման եզրակացության կենտրոնի մասնագետները հանգել են տարածաշրջանում հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների սթարթափ մրցույթների առաջարկներն ուսումնասիրելուց հետո։

«Մենք եղել ենք և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում։ Վրաստանում մենք առաջին միջոցառումն անցկացրեցինք, սթարթափների մակարդակն այնտեղ, կարելի է ասել, ամենավաղ զարգացման մակարդակում է։ Մենք նրանց համար հատուկ 2-ամսյա դասընթացներ ենք անցկացրել, նախապատրաստել ենք, որպեսզի նրանք կարողանան մեր չափանիշներին համապատասխան աշխատանքներ ներկայացնել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այնտեղ մակարդակը ևս բարձր չէ։ Հակառակը, Իգոր Օվչարենկոյի խոսքով, այս տարի Ադրբեջանում ներկայացված ծրագրերը նույնիսկ զիջում են նախորդ տարվա ծրագրերին։ Իսկ Հայաստանում մրցույթի կազմակերպիչները նույնիսկ դժվար ընտրության առաջ են կանգնել։ Ներկայացված ծրագրերի մեծ մասը միջինից բարձր մակարդակ է ապահովել։

«Ծրագրերը բավական ուժեղ են։ Չեմ ասի, թե ամենա-ամենա-ամենան են, բայց ձեր հարևանների հետ համեմատած` դուք առջևում եք»,- ասաց նա:

Օվչարենկոյի կարծիքով` հայաստանյան ընկերությունները մեծ պոտենցյալ ունեն, նա հույս հայտնեց, որ այդ ընկերությունների համբավը շուտով կտարածվի։

«Ես կարծում եմ` իրականում դուք պոտենցյալ ունեք, դուք ունեք սփյուռքի աջակցությունը։ Արդեն երեք օր է` ես շատ լավ լուրեր եմ լսում` նոր հիմնադրամներ են բացվելու հետագայի համար, ինչը նշանակում է, որ այն փուլում, երբ 1 մլն դոլարից ավելի ներդրումների կարիք լինի, դրանք կլինեն, որովհետև նախադրյալներն արդեն իսկ կան, և դա ուրախալի է», — ասաց Օվչարենկոն։

Իսկ հայտարարված մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 25¬ին։ Ներկայացված 50 աշխատանքներից հաջորդ փուլ են անցել 12¬-ը, որոնցից միայն մեկը հնարավորություն կունենա ուղևորվել Շվեյցարիա և ներկայանալ պոտենցիալ ներդրողներին:

"Seedstars Երևան" մրցույթն արդեն երրորդ տարին է անցկացվում Հայաստանում, և այդ ընթացքում շուրջ 150 սթարթափներ են մասնակցել:

Լրահոս
0