00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիներն իրենց երեխաներին հանել են հայկական դպրոցից

© Sputnik / Nelli Danielyan Армянская церковь Св. Катарине в Санкт-Петербурге
Армянская церковь Св. Катарине в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանցի 6 աշակերտները հեռացել են Սանկտ Պետերբուրգի` հայերենի ուսուցմամբ դպրոցից։ Հեռացել են այն բանից հետո, երբ տարիներ շարունակ ոչ պաշտոնապես դասավանդվող հայերենը պետական կարգավիճակ է ստացել։

Նելլի Դանիելյան, Sputnik.

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներից մեկն 8 տարի առաջ տրամադրվել էր հայ համայնքին` դրանում ոչ պաշտոնապես հայերեն լեզվով որոշ առարկաների կամընտրական ուսուցում իրականացնելու համար։ Միաժամանակ նաև պայման էր դրվել օրինականացնել հայերենի ուսուցումը, եթե դպրոցի հայազգի աշակերտների թիվը գերազանցի 50%-ը։

Եվ ահա անցյալ տարի Սանկտ Պետերբուրգի իշխանությունները կատարեցին իրենց խոստումն ու Հայկական էթնոկոմպոնենտով քաղաքային գիմնազիան ստացավ պետական կարգավիճակ։

Ի դեպ, մինչ այդ դպրոցում նաև 6 ադրբեջանցի աշակերտ կար, ովքեր, սակայն, չէին մասնակցում հայերենի դասընթացներին։ Բայց դպրոցին պաշտոնապես հայերեն լեզվի ուսուցման իրավունք տրամադրելուց հետո ադրբեջանցիներն իրենց երեխաներին տեղափոխեցին այլ դպրոցներ։

«Մենք ընդգծված ուշադրություն էինք ցուցաբերում ադրբեջանցի երեխաների նկատմամբ։ Երբ ես գնում էի դպրոց, միշտ առաջինը իրենց էի հարցնում` ինչպե՞ս եք ձեզ զգում։ Բայց իրենք իրենց ժողովրդից խուսափելով`իրենց երեխաներին տարան դպրոցից, որ հանկարծ չասեն, թե հայկական դպրոցում են սովորում»,- պատմում է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը։

© Sputnik / Nelli Danielyan Կարեն Մկրտչյան
Руководитель армянской общины в Санкт-Петербурге Карен Мкртчян - Sputnik Արմենիա
Կարեն Մկրտչյան

Դպրոցը գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, Մարիինյան թատրոնի հարևանությամբ, մեծ ճանաչում ու վարկանիշ ունի քաղաքում։ Միայն վերջին տարիներին դպրոցի աշակերտների թիվը կրկնակի ավելացել է, և այժմ արդեն ավելի քան 400 աշակերտ ունի։ Հայերից բացի, իրենց երեխաներին հայկական էթնոկոմպոնենտով դպրոց են բերում նաև մեծ թվով ռուսներ, ուզբեկներ, տաջիկներ, թաթարներ և այլ ազգեր։ Այս գիմնազիայում սովորելը պատիվ է համարվում։

Դպրոցում դասավանդումն իրականացվում է պետականորեն հաստատված հանրակրթական ծրագրով։ Եվ 7 առարկա ոչ թե պարտադիր, այլ կամընտրական սկզբունքով դասավանդվում է հայերենով, համայնքի ղեկավարի խոսքով` դրանք հիմնականում ընտրում են հայազգի աշակերտները։

«Դպրոցի աշակերտները կարող են հայոց պատմություն, հայ գրականություն, արվեստի պատմություն սովորել ֆակուլտատիվ սկզբունքով։ Մնացածը սովորում են հանրակրթական ծրագրով»,- ասում է Կարեն Մկրտչյանը։

Հայապահպանման գործում հայերենով դասավանդելու դերը կարևորելով` Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցի շրջանավարտներն իրենց հայերենի իմացությամբ չեն զիջի հայրենիքում մեծացած իրենց հասակակիցներին։

© Sputnik / Նելլի Դանիելյան Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյան
Հյուսիս-Արեւմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգեւոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյան - Sputnik Արմենիա
Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի հայոց համայնքի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյան

«Այն մակարդակի վրա է դրված, որ դպրոցն ավարտելուց հետո, եթե որոշեն կրթությունը շարունակել հայրենիքում, հեշտությամբ կարող են հայերենով քննություններ հանձնել»,- ասաց նա։

Ի դեպ, դպրոցի համար հայ համայնքը տարիներ շարունակ պայքար է մղել տեղի իշխանությունների և հիմնականում հարևանությամբ գտնվող Մարիինյան թատրոնի ղեկավարության հետ։ Թատրոնի ղեկավարությունը ցանկանում էր ստանալ դպրոցի շենքն ու այն թատրոնի հանրակացարան դարձնել, բայց համայնքին հաջողվեց պահպանել դպրոցը։

Երկարատև պայքարով ձեռք բերված դպրոցը նորոգվել է համայնքի և հայ եկեղեցու միջոցներով։ Առաջիկայում նախատեսվում է նաև այն անվանակոչել հայազգի մեծանուն զորավար, Ռուսաստանի ցարական Կայսրության պետական գործիչ Կոմս Միքայել Լորիս-Մելիքովի անունով։

 

Լրահոս
0