00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Villette». Բուռն ու անավարտ սիրավեպ ունեմ Հայաստանի հետ

© Sputnik / Asatur Yesayants Մարինե Մանասյան
Մարինե Մանասյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկովյան «Villette» խումբը վերջերս 2 համերգ ունեցավ Երևանում և իրականություն դարձրեց խմբի հիմնադիր ու մենակատար հայազգի Մարինե Մանասյանի վաղեմի երազանքը։ Խումբը որոշել է չբավարարվել այդ համերգներով ու խոստանում է կրկին վերադառնալ Հայաստան։ Քանի դեռ «Villette»–ը Հայաստանում էր, Sputnik Արմենիան օգտվեց առիթից և զրուցեց Մարինե Մանասյանի հետ։

- Ի՞նչ է քեզ համար երաժշտությունը։ Ինչպե՞ս է այն ծնվում քո մեջ։

— Երաժշտությունը միշտ փրկություն է։ Դա կարծես մի ամրոց լինի իմ ներսում կամ դրսում, որի հետ պետք է միավորվել, որի մեջ կարելի է ապրել։ Ես վստահ եմ, որ երաժշտությամբ ծնվում են, յուրաքանչյուրն` իր սեփական երաժշտությամբ, այն չի կարող գալ դրսից, պարզապես լինում է ներսում, և մի օր գիտակցում ես, որ այդ երաժշտությունը կարելի է վերարտադրել, երգերի վերածել։

- Հիմնականում տխուր երգեր ես ստեղծում։ Որտեղի՞ց այդքան թախիծ քո մեջ։ Գուցե այդպես ավելի հե՞շտ է փոխանցել զգացմունքներն ունկնդիրներին։

— Այդ հարցն ինձ էլ հուզում։ Ինձ դուր է գալիս այն ամենն, ինչ սրտամոտ է, խորաթափանց, դա գրավում է, ավելի ճիշտ` հուզում է արվեստի ցանկացած տեսակի դեպքում, մարդու մեջ, ազգի մեջ։ Իմ բոլոր ապրումները, զգացմունքներն ու զգացողություններն արտահայտվում են երգերում։ Ամեն ինչ պետք է խորություն ունենա, ու ինձ դուր է գալիս հենց այդպիսի երգեր գրել` տխուր ու լուսավոր։

© Sputnik / Asatu YesayantsՄարինե Մանասյան
Марине Манасян - Sputnik Արմենիա
Մարինե Մանասյան

- Ի՞նչ ես փոխանցում մարդկանց քո երգերի միջոցով։

— Ես ուզում եմ, որ իմ երաժշտությունը թափանցի ձեր հոգու խորքը և սիրով լցնի։ Ամենից շատ դա եմ ուզում։

- Ձեր ո՞ր համերգն է ամենից շատ հիշվել և ինչո՞ւ։

— Երևանում կայացած համերգը միշտ կհիշվի։ Շատ ջերմ մթնոլորտ էր, հիանալի հանդիսատես էր հավաքվել, ես ու խմբի անդամները ջանք չխնայեցինք։ Բայց կախարդականը համերգի թողած զգացողություններն էին, ասես մենք հայտնվել էինք 60-ականներում` ռոքնռոլային, ռոմանտիկ։

© David Jotyan «Villette» խմբի համերգը երևանյան «Calumet»–ում
Концерт группы Villette в ереванском клубе Calumet - Sputnik Արմենիա
«Villette» խմբի համերգը երևանյան «Calumet»–ում

- Ի՞նչ ես զգում, երբ երգում ես հայրենիքում։

— Երբ մենք պատրաստվում էինք Հայաստան գալ, մտածում էի, թե ինչպես կվերաբերվեն մեզ, մեր երաժշտությանը։ Բայց իրականում, երբ դու երգում ես բեմում, գիտակցությունդ կորցնում է սահմանները, և այլևս կարևոր չէ` դու քո հայրենակիցների առաջ ես երգում, թե այլ ազգի ներկայացուցիչների, բոլորը դառնում են ունկնդիրներ, մարդիկ, որոնք հասկանում են քո հոգու ռիթմերը։

- Դու շատ ես կապված Հայաստանին, ի՞նչն է քեզ հետ կանչում։

— Ամեն անգամ, երբ հեռանում եմ Հայաստանից, որոշում եմ, որ այլևս հետ չեմ գալու, որովհետև ամեն անգամ ապրում եմ նույն տանջանքները, բաժանման ցավը։ Բայց որոշ ժամանակ անց հասկանում եմ, որ շատ եմ կարոտում։ Երևում է` ես Հայաստանի հետ բուռն, մեծ ու անավարտ սիրավեպ ունեմ։

© Sputnik / Asatur Yesayants Մարինե Մանասյան
Марине Манасян - Sputnik Արմենիա
Մարինե Մանասյան

- Այս անգամ ի՞նչ ես տարել քեզ հետ Հայաստանից։

— Վստահություն, հետո էլ` ծիրան ու թութ։

- Պատրաստվու՞մ ես կրկին համերգ տալ Հայաստանում։

— Այո, անպայման, ոչ միայն ինձ, այլ նաև մեր խմբի տղաներին շատ դուր եկավ Հայաստանն ու հայ հանդիսատեսը։ Մենք կվերադառնանք։

- Ինչո՞ւ Villette։

— 17 տարեկանում կարդացի Պաուլո Կոելյոյի «Վերոնիկան որոշում է մահանալ» ստեղծագործությունը, որում այդ անվանումով հոգեբուժական հիվանդանոց կա։ Երբ գիրքը կարդացի, ինձ թվաց` ես ամեն ինչ կարող եմ։ Հոգիս թևեր էր առել։ Ուստի կարելի է լսել Villette-ի հոգեդելիկ երգերը և հավատալ հրաշքների։

© Лена Краснова«Villette» խմբի համերգը մոսկովյան «Մումի տրոլ» ակումբում
Концерт группы Villette в московском клубе Мумий Тролль - Sputnik Արմենիա
«Villette» խմբի համերգը մոսկովյան «Մումի տրոլ» ակումբում

- Ինչի՞ց է ամենից շատ վախենում Մարինե Մանասյանը։

— Ոչ ոք ոչնչից չպետք է վախենա, այդ թվում` Մարինե Մանասյանը։

- Ի՞նչը կարող է հավասարակշռությունից հանել և հանգստացնել քեզ։

© Sputnik / Asatur YesayantsՄարինե Մանասյան
Марине Манасян - Sputnik Արմենիա
Մարինե Մանասյան

— Ինձ վրդովեցնում է անպատկառությունը, բայց ինձ դուր չի գալիս, որ դա ինձ կատաղեցնում է։ Ես արագ եմ հանգստանում, ինձ կարող են հանգստացնել սիրելի մարդիկ և իհարկե երաժշտությունը։

- Ո՞րն է քո սիրած ճաշատեսակը։

— Տապակած կարտոֆիլն ու լահմաջոն։

- Ի՞նչ երբեք չես անի։

— Երբեք չեմ դադարի սիրել։

© Елена Макарова«Villette» խումբը Հայաստանում՝ Ենոքավանի ճանապարհին
Группа Villette в Армении, по дороге в Енокаван - Sputnik Արմենիա
«Villette» խումբը Հայաստանում՝ Ենոքավանի ճանապարհին

«Villette» խումբը հիմնվել է 2015թ.-ին։ Խմբի մենակատարն ու հիմնադիրը Մարինե Մանասյանն է (ստեղնահար), բաս-կիթառահարը` Իրակլի Անտոնովը, թմբկահարը` Անդրեյ Յուրովը։ Խումբը ստեղծագործում է հոգեդելիկ փոփ-ռոք ժանրում։

Լրահոս
0