00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սատանովսկի. «Սև ցուցակն ինձ չի խանգարում, որ ադրբեջանական լոլիկ ուտեմ»

© Sputnik / Валерий Левитин / Անցնել մեդիապահոցГодовщина журнала "Дилетант" в Историческом музее
Годовщина журнала Дилетант в Историческом музее - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին բոլորովին էլ չի մտահոգվում այն փաստից, որ հայտնվել է Ադրբեջանի կազմած սև ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Արևելագետ Եվգենի Սատանովսկու անունն ընդգրկվել է ադրբեջանական սև ցուցակում, սակայն Ադրբեջանի այդ որոշումն ընդհանրապես չի մտահոգել արևելագետին։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` մեկնաբանելով աղմկահարույց լուրը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հունիսի 21-ին հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Սատանովսկու անունը ներառվել է սև ցուցակում։ Պատճառն այն է, որ Սատանովսկին առանց Ադրբեջանի իշխանությունների գիտության այցելել է Լեռնային Ղարաբաղ։

Երկրի օրենքների համաձայն` դա համարվում է պետական սահմանի խախտում և այդօրինակ խախտում կատարած անձն ինքնաբերաբար հայտնվում է սև ցուցակում։

«Բան չունեմ ասելու: Ադրբեջանի ԱԳՆ-ի որոշումն ինձ չի խանգարում, որ ադրբեջանական լոլիկ ուտեմ, եթե դրանք հայտնվել են աղցանում, չի խանգարում, որ դյուշբարա պատվիրեմ ու լսեմ Մուսլիմ Մագամաևի երգերը։ Ես լավ չեմ հասկանում՝ այդ որոշումն իմ ինչն է սահմանափակում», — ասաց Սատանովսկին։

Փորձագետը վստահեցնում է, որ անտարբերությամբ է վերաբերվում Ադրբեջանի որոշմանը։

«Ինչպե՞ս եմ ես դրան վերաբերվում։ Ոչ մի կերպ։ Ես չեմ պատրաստվում Ադրբեջան մեկնել. այնտեղ բիզնես չունեմ, նման ծրագրեր չունեմ, քանի որ սև ցուցակում եմ, և այնտեղ գնալ չեմ կարողանա։ Սև ցուցակը, որում ձեզ ներառում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, քաղաքականության ժառանգությունն է, որը ես ոչ այնքան խելացի եմ համարում: Պատճառը պարզ է. դա ցույց է տալիս, թե Բաքուն ինչպես է կորցրել Ղարաբաղը», — նշեց Սատանովսկին։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Հակամարտության հանգուցալուծմանը վերաբերող պայմանավորվածություն ձեռք չի բերվել

Նրա կարծիքով՝ գրեթե զրոյական է նաև հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ կվերադառնա։ «Դե դա (սև ցուցակում ներառելը) ցանկացած երկրի իրավունքն է և տվյալ երկրի դիվանագետների՝ իրենց կանոնները կատարելու պարտականությունը։ Նրանք էլ այդպիսի կանոններ ունեն, ի՞նչ կարող ես անել։ Ադրբեջանի նախագահը պետք է փոխի այդ կարգը և այն մարդկանց, ովքեր սահմանել են դրանք։ Իսկ նա դժվար թե այդ քայլին դիմի, քանի որ հենց նա այս տարվա ապրիլին վերսկսեց այն պատերազմը, որը նրա հայրը սառեցրել էր 1994 թվականին: Նա ցույց տվեց, թե ըստ իր տեսլականի՝ ինչպիսին է աշխարհը», — ասաց Սատանովսկին։

Փորձագետը վստահեցրեց, որ սև ցուցակի հետ կապված ոչ այնքան հաճելի իրավիճակը որևէ կերպ չի անդրադառնա իր ադրբեջանցի ընկերների հետ ունեցած հարաբերությունների վրա։

«Եթե նրանք իսկական ընկերներ են, ինչո՞ւ պետք է որևէ բան փոխվի։ Օրինակ՝ վերջին 25 տարում Ռուսաստանի գլխավոր ֆինանսիստը ադրբեջանցի էր։ Ի՞նչ է, ես հիմա պետք է չշփվեի՞ նրա ու նրա ընտանիքի անդամների հետ։ Հրաշալի արտիստ, երգիչ ու դեսպան ունենք Մոսկվայում, մենք բոլորս նրան համակրում ենք։ Ես այլևս պետք է չնայե՞մ նրա մասնակցությամբ ֆիլմերը: Առավել ևս, որ նա խաղացել է իմ լավ ընկերներից մեկի` Յուլի Գուսմանի հետ։ Դժվար թե», — ավելացրեց նա։

Սատանովսկին նաև նշեց. «Մենք հասկանում ենք, որ կան քաղաքական խնդիրներ և ներկայիս պաշտոնական Բաքվի կողմից ոչ հստակ գիտակցում, թե ինչպես է կառուցված աշխարհը։ Սակայն դա իրենց խնդիրն է, ես ոչինչ անել չեմ կարող»։ Արևելագետը նաև ավելացրեց, որ վերջերս է վերադարձել Ղարաբաղից և, եթե ժամանակ ունենա, ապա նորից կայցելի։

Լրահոս
0