00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրանուշ Խառատյանը թաքուն սպասելիք ունի Հռոմի պապի այցից

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցПапа римский Франциск обратился с проповедью к верующим
Папа римский Франциск обратился с проповедью к верующим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հռոմի պապի այցի նշանակությունն ու սպասվող հետևանքներն են քննարկել ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն ու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը"

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խորին համոզմամբ` կաթոլիկ եկեղեցին կրոնականից վերածվել է սոցիալական ինստիտուտի։ Հետևաբար նա թաքուն սպասելիք ունի այդ այցելությունից։

«Կաթոլիկ եկեղեցին ունի ահռելի թվով հետևորդներ, որոնց թիվը հասնում է 1 միլիարդ 200 միլիոնի։ Նա պետք է հանդես գար ցեղասպանությունների դեմ հստակ աշխատանքային ծրագրով։ Այսկերպ կաթոլիկ աշխարհի տեղը կհստակեցվեր և համաշխարհային հայտ կունենար աշխարհում ծավալվող գործընթացների մեջ, արդյունքն ավելի առարկայական կլիներ, քան կրոնական կոչերը»,- ասաց Խառատյանը։

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ հակասեց հնչած կարծիքին։ Նրա խոսքով` այս պահին մենք որևէ պահանջ չենք կարող ներկայացնել Հռոմի պապին, քանի որ նա արդեն իսկ բարոյական լուրջ քայլ է արել։

© Բուն TVՀրանուշ Խառատյան
Грануш Харатян - Sputnik Արմենիա
Հրանուշ Խառատյան

«Կան դեպքեր, երբ բարոյականությունն ու ճշմարտությունն ավելի բարձր են, քան պրագմատիկ քաղաքականությունը։ Եթե Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջնորդվեր զուտ քաղաքականությամբ, ապա նախորդ տարի պատարագին նման հայտարարություն չէր անի»,- ասաց Դևրիկյանը` նկատի ունենալով Հռոմի պապի` 2015 թվականին արված հայտարարությունը, որում նա 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն և մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքներից մեկն էր անվանել։

Որպես ասվածի վառ օրինակ` Դևրիկյանը մեջբերեց այն հանգամանքը, որ Կաթոլիկ եկեղեցին Թուրքիայում իր ենթակայության տակ գտնվող լուրջ կալվածքներ ու պատմական եկեղեցիներ ունի։

«Եթե դրանով առաջնորդվեր, պետք է Թուրքիային սիրաշահեր, որպեսզի արտոնյալ նպաստավոր պայմաններ ունենար Թուրքիայում ապրող կաթոլիկների հանդեպ։ Նա ամենը մի կողմ դրեց ու առաջնորդվեց բարոյական բարձր արժեքներով»,-ասաց նա։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե Հռոմի պապի` նախորդ տարվա հայտարարությունն ու Ծիծեռնակաբերդում նախատեսված աղոթքն ինչ ազդեցություն կունենան ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, Հրանուշ Խառատյանը պատասխանեց.

«Պապի այցելությունը ցեղասպանության խնդրի ընդհանուր դաշտը կընդլայնի կամ շտրիխներ կավելացնի, բայց չեմ կարծում, որ դրանից գործնական ու իրավական գործողություններ կհետևեն։ Եթե ցեղասպանությունն օրենքով ճանաչվում է, ես որևէ գործնական հետևություն չեմ տեսնում, բացի այն, որ Թուրքիան մի քիչ ջղագրգռվում է, ադրենալինը մի քիչ բարձրանում է»,-ասաց Խառատյանը։

Նա ավելացրեց, որ իր համար ցեղասպանության իրական ճանաչմանը պետք է հաջորդի, օրինակ, ուսումնական ծրագրի փոփոխությունը կամ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։

Այս պահին բանախոսը երկու երկրից է ցեղասպանության ճանաչում ակնկալում, մեկը` Գերմանիայից, մյուսը` Թուրքիայից։ Չնայած Բունդեսթագը ճանաչեց ցեղասպանությունը, բայց, ըստ Խառատյանի, դա կիսատ էր։ Գերմանիան պատրաստվում էր ճանաչել դրանում իր մեղքն ու պատասխանատվությունը, բայց ստացվեց, որ ճանաչեց միայն երկրորդ կետը։

Լրահոս
0